Սաղմոսներ 79։1-13
Ասափի երգը:+
79 Ո՛վ Աստված, ազգերը քո սեփական տարածք են ներխուժել,+Քո սուրբ տաճարը պղծել են,+Երուսաղեմը ավերակների կույտ են դարձրել:+
2 Ծառաներիդ դիակները որպես կեր են տվել երկնքի թռչուններին,Քեզ նվիրվածների մարմինները՝ երկրի գազաններին:+
3 Երուսաղեմով մեկ ջրի պես հեղել են նրանց արյունը,Մարդ չի մնացել, որ նրանց դնի հողը:+
4 Անարգանքի առարկա ենք դարձել մեր հարևանների աչքում,+Մեր շուրջը եղողները մեզ ծաղրուծանակի են ենթարկում:
5 Ո՛վ Եհովա, դեռ ինչքա՞ն ես բարկացած մնալու:
Մի՞թե հավիտյան:+
Դեռ ինչքա՞ն է քո ցասումը կրակի պես բորբոքվելու:+
6 Ցասումդ թափիր քեզ չճանաչող ազգերի վրա,Քո անունը չկանչող թագավորությունների վրա,+
7 Որովհետև նրանք խժռեցին Հակոբին,Նրա հայրենի երկիրն ամայացրին:+
8 Մեզնից հաշիվ մի՛ պահանջիր մեր նախնիների հանցանքների համար:+
Շտապիր մեր հանդեպ գթասիրտ լինել,+Որովհետև թշվառ վիճակում ենք հայտնվել:
9 Օգնիր մեզ հանուն քո փառավոր անվան,+Ո՛վ մեր Փրկիչ, մեր Աստվա՛ծ:
Փրկիր մեզ ու ներիր* մեր մեղքերը հանուն քո անվան:+
10 Ինչո՞ւ ազգերն ասեն. «Ո՞ւր է նրանց Աստվածը»:+
Թող մեր աչքի առաջ ազգերին հայտնի դառնա,Որ դու վրեժ ես առել ծառաներիդ արյան համար:+
11 Թող գերության մեջ եղողների* հառաչանքը հասնի քո ականջին,+Քո զորեղ բազկով պահպանիր* մահապարտներին:+
12 Ո՛վ Եհովա, յոթնապատիկ հատուցիր մեր հարևաններին՝+Ի պատասխան քեզ ուղղված ծաղրանքներին:+
13 Այդժամ մենք՝ քո ժողովուրդը՝ քո արոտի ոչխարները,+Քեզ հավիտյան շնորհակալություն կհայտնենք,Սերնդեսերունդ քո փառքը կհռչակենք:+