Սաղմոսներ 77։1-20
Նվագավարին: Իդիթուն:* Ասափի+ երգը:
77 Բարձր ձայնով կաղաղակեմ ու կկանչեմ Աստծուն,Կկանչեմ Աստծուն, ու նա կլսի ինձ:+
2 Իմ նեղության օրը Եհովայի առաջնորդությունն եմ փնտրում:+
Գիշերն անդադար ձեռքերս տարածած՝ նրան եմ աղոթում,Բայց դեռ մխիթարություն չեմ գտնում:
3 Աստծու մասին մտածելիս ես հառաչում եմ,+Հոգիս ալեկոծված է, և ուժերս ինձ լքում են:+ (Սելա)
4 Դու չես թողնում՝ աչքերս փակեմ:
Ես սրտնեղած եմ, չեմ կարողանում խոսել:
5 Մտքով հետ եմ գնում դեպի հին օրերը,+Դեպի վաղուց անցած-գնացած տարիները:
6 Գիշերը իմ երգն եմ հիշում,+Խորությամբ մտորում եմ,+Ջանադրաբար հարցերիս պատասխաններն եմ փնտրում:
7 Մի՞թե Եհովան մեզնից մեկընդմիշտ երես է թեքելու,+Մի՞թե էլ երբեք մեր հանդեպ բարեհաճ չի լինելու:+
8 Մի՞թե նա այլևս հավատարիմ սեր չի դրսևորելու,Մի՞թե նրա խոստման կատարումը ոչ մի սերունդ չի տեսնելու:
9 Մի՞թե Աստված մոռացել է մեր հանդեպ բարեհաճ լինելը,+Մի՞թե այնքան է բարկացել, որ չի ուզում գթասիրտ լինել: (Սելա)
10 Մի՞թե շարունակ պետք է ասեմ. «Ինձ համար ցավալի է,+Որ Բարձրյալի վերաբերմունքը* մեր հանդեպ փոխվել է»:
11 Ո՛վ Յահ, ես կմտաբերեմ արածներդ,Կհիշեմ հնում արած հիասքանչ գործերդ:
12 Քո բոլոր արածների մասին կմտորեմ,Քո գործերի շուրջ կխորհրդածեմ:+
13 Ո՛վ Աստված, քո ճանապարհները սուրբ են:
Ո՛վ Աստված, ո՞ր աստվածն է քեզ նման մեծ:+
14 Դու ես ճշմարիտ Աստվածը, ով զարմանահրաշ բաներ է անում:+
Ժողովուրդներին ցույց ես տվել զորությունդ:+
15 Քո զորությամբ փրկել ես* քո ժողովրդին՝+Հակոբի ու Հովսեփի որդիներին: (Սելա)
16 Ջրերը տեսան քեզ, ո՛վ Աստված,Ջրերը տեսան քեզ ու տագնապեցին,+Խոր ջրերը մոլեգնեցին:
17 Ամպերը ջուր տեղացին,Ամպամած երկինքը որոտաց,Եվ նետերդ այս ու այն կողմ սուրացին:+
18 Որոտիդ ձայնը դղրդաց,+ ինչպես կառքի անիվները,Կայծակի շիթերը լուսավորեցին երկիրը,+Դողաց ու ցնցվեց երկիրը:+
19 Ծովի միջով էր անցնում քո ճանապարհը,+Խոր ջրերի միջով էր անցնում քո արահետը,Բայց ոչ ոք չէր տեսնում քո ոտնահետքերը:
20 Քո ժողովրդին Մովսեսի և Ահարոնի հոգածությանը հանձնեցիր,+Այդպիսով, ինչպես մի հոտի, նրանց առաջնորդեցիր:+