Սաղմոսներ 76։1-12
Նվագավարին. կատարումը՝ լարային գործիքների նվագակցությամբ: Ասափի+ երգը:
76 Աստված ճանաչված է Հուդայում,+Մեծ է նրա անունը Իսրայելում:+
2 Սաղեմում է նրա օթևանը,+Սիոնն է նրա բնակավայրը:+
3 Այնտեղ նա կոտրեց կրակոտ նետերը,Վահանը, սուրը և պատերազմի մյուս զենքերը:+ (Սելա)
4 Քեզնից լույս է ճառագում:
Դու ավելի փառավոր ես, քան որսառատ լեռները:
5 Քաջասիրտները կողոպտվել են,+Մահվան քնով ննջել են,Բոլոր ռազմիկները անօգնական են դարձել:+
6 Ո՛վ Հակոբի Աստված, քո սաստումիցՄահվան քուն են մտել կառապանն ու ձին:+
7 Միայն դու ես ակնածանք ներշնչում:+
Ո՞վ կարող է դիմանալ քո ահեղ ցասմանը:+
8 Երկնքից ազդարարեցիր քո դատավճիռը:+
Վախեցավ ու լռեց երկիրը,+
9 Երբ Աստված վեր կացավ, որ դատաստան իրագործիԵվ երկրի բոլոր հեզերին փրկի:+ (Սելա)
10 Մարդկանց զայրույթն առիթ է, որ դու գովաբանվես,+Նրանց զայրույթի վերջին պոռթկումներով դու քեզ կզարդարես:
11 Երդումներ տվեք Եհովային՝ ձեր Աստծուն, և կատարեք դրանք:+
Թող շրջակայքում ապրող բոլոր մարդիկ ահուդողով մատուցեն իրենց ընծան:+
12 Նա կճնշի առաջնորդների հպարտ ոգին,Նա վախ է ներշնչում երկրի թագավորներին: