Սաղմոսներ 74։1-23
Մասքիլ:* Ասափի երգը:+
74 Ո՛վ Աստված, ինչո՞ւ ես մեզ առհավետ մերժել,+Ինչո՞ւ ես արոտիդ գառների դեմ բորբոքված բարկությամբ լցվել:+
2 Հիշիր քո ժողովրդին, որին ընտրել ես դեռ հնում,+Այն ցեղին, որին փրկագնել ես ու դարձրել քեզ համար սեփականություն:*+
Հիշիր Սիոն լեռը՝ քո բնակության վայրը:+
3 Քայլերդ ուղղիր դեպի մշտնջենական ավերակները:+
Թշնամին սուրբ վայրում ամեն բան ավերել է:+
4 Քո պաշտամունքի վայրում* մռնչում էին հակառակորդները,+Նրանք այնտեղ կանգնեցրել էին իրենց խորհրդանշանները:
5 Նրանք ասես խիտ անտառի վրա կացին բարձրացնողներ լինեին:
6 Կացիններով ու երկաթե ձողերով սրբարանի բոլոր քանդակները+ ջարդուփշուր արեցին:
7 Նրանք հրի մատնեցին քո սրբարանը,+Հողին հավասարեցնելով՝ պղծեցին քո անունը կրող տունը:
8 Նրանք ու նրանց զավակներն ասում էին իրենց մտքում.
«Մենք հրի կմատնենք Աստծու պաշտամունքի բոլոր վայրերն* այս երկրում»:
9 Էլ չենք տեսնում ոչ մի նշան,Այլևս մարգարե չկա,Մեր մեջ մեկը չկա, որ իմանա, թե դեռ ինչքան է տևելու սա:
10 Ո՛վ Աստված, դեռ ինչքա՞ն է հակառակորդը ծաղրելու,+Մի՞թե թշնամին հավիտյան է քո անունը անարգելու:+
11 Ինչո՞ւ ես հետ պահում քո ձեռքը՝ քո աջը:+
Ծոցիցդ հանիր այն ու նրանց կործանիր:
12 Աստված վաղուց ի վեր իմ Թագավորն է,Նա երկրի վրա փրկարար գործեր անողն է:+
13 Քո զորությամբ դու փոթորկեցիր ծովը,+Ջախջախեցիր ծովային հրեշների գլուխները:
14 Լևիաթանի* գլուխները փշրեցիր,Նրան որպես կերակուր տվեցիր ժողովրդին՝ անապատներում բնակվողներին:
15 Դու ճեղքեր բացեցիր և աղբյուրներ ու վտակներ բխեցրիր,+Մշտահոս գետերը ցամաքեցրիր:+
16 Քո՛նն է ցերեկը, քո՛նն է գիշերը,Դու ես ստեղծել լույսն* ու արևը:+
17 Երկրի վրա ամեն ինչի սահմանները դու ես հաստատել:+
Ամառն ու ձմեռը դու ես ստեղծել:+
18 Ո՛վ Եհովա, հիշիր թշնամու ծաղրանքները,Ինչպես էին քո անունն անարգում անմիտները:+
19 Տատրակիդ կյանքը գազանների ձեռքը մի՛ հանձնիր,Տառապյալ ժողովրդիդ առհավետ մի՛ մոռացիր:
20 Հիշիր քո ուխտը:
Տես՝ երկրի ամեն մի մութ անկյունԴարձել է բռնություն գործող մարդկանց որջը:
21 Թող հիասթափված հետ չդառնա ճնշվածը,+Թող խեղճն ու աղքատը գովաբանեն քո անունը:+
22 Վեր կաց, ո՛վ Աստված, պաշտպանիր քո դատը,Հիշիր, թե ինչպես են անմիտները ծաղրում քեզ ամբողջ օրը:+
23 Մի՛ մոռացիր թշնամիներիդ ասածները,Մինչև երկինք է հասնում քո դեմ ելնողների մշտական աղմուկ-աղաղակը:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «ժառանգություն»:
^ Կամ՝ «Քո հանդիպման վայրում»:
^ Կամ՝ «Աստծու բոլոր հանդիպման վայրերը»:
^ Կամ՝ «լուսատուն»: