Սաղմոսներ 73։1-28

  • Աստվածավախ մարդը կրկին հոգևոր մտայնություն է ձեռք բերում

    • «Քիչ էր մնում՝ ոտքերս սայթաքեին» (2)

    • «Օրնիբուն տառապանք եմ կրել» (14)

    • «Մինչև որ Աստծու վեհապանծ սրբարանը մտա» (17)

    • Անօրենները սայթաքուն տեղում են կանգնած (18)

    • Լավ է Աստծուն մոտենալը (28)

Ասափի+ երգը: 73  Աստված իսկապես բարի է Իսրայելի հանդեպ,Մաքուր սիրտ ունեցողների հանդեպ:+   Մինչդեռ ես ճիշտ ուղուց գրեթե շեղվել էի,Քիչ էր մնում՝ ոտքերս սայթաքեին,+   Որովհետև անօրենների խաղաղությունը տեսնելով՝Այդ գոռոզների հանդեպ լցվել էի նախանձով:+   Նրանց մարմինն առողջ է,*Եվ նրանց մահն անգամ անցավ է:+   Նրանք մյուս մարդկանց պես նեղություն չեն քաշում,+Ուրիշների պես չեն տառապում:+   Դրա համար էլ գոռոզությունը նրանց վզնոցն է դարձել,+Եվ իբրև հագուստ բռնություն են հագել:   Գիրությունից* նրանց աչքերը դուրս են պրծել,Այնպիսի հաջողության են հասել, որ չէին էլ երազել:   Նրանք ծաղրում են և չար բաներ ասում,+Մեծամտաբար կեղեքումներով են սպառնում:+   Այնպես են պարծենում, ասես երկնքի պես բարձր են,Երկրի վրա շրջում ու մեծ-մեծ խոսում են: 10  Դրա համար Աստծու* ժողովուրդը նրանց կողմն է շրջվում,Նրանց առատ ջրերից է խմում: 11  Նրանք ասում են. «Աստված ի՞նչ գիտի:+ Մի՞թե Բարձրյալն իսկապես տեղյակ է»: 12  Ահա այսպիսին են անօրենները,Միշտ էլ հեշտ է նրանց կյանքը,+Նրանք շարունակ ավելացնում են իրենց հարստությունը:+ 13  Փաստորեն, իզուր եմ իմ սիրտը մաքուր պահել,Ձեռքերս լվացել՝ անմեղությունս փաստել,+ 14  Օրնիբուն տառապանք եմ կրել,+Ամեն առավոտ խրատվել:+ 15  Բայց եթե իմ այս մտքերը բարձրաձայնեի,Քո ժողովրդի հանդեպ նենգաբար վարված կլինեի: 16  Ես փորձում էի հասկանալ այդ ամենըԵվ դրա պատճառով կորցրել էի մտքիս անդորրը, 17  Մինչև որ Աստծու վեհապանծ սրբարանը մտաԵվ նրանց ապագան իմացա: 18  Իրոք որ, դու նրանց սայթաքուն տեղ ես կանգնեցրել,+Որ ընկնեն ու կործանվեն:+ 19  Այնքա՜ն հանկարծակի են նրանք ոչնչանալու,+Այնքա՜ն անսպասելի է նրանց ահազդու վերջը գալու: 20  Ո՛վ Եհովա, ինչպես երազն է չքանում, երբ մարդ արթնանում է,Այնպես էլ դու նրանց պատկերը կջնջես,* երբ գործի անցնես: 21  Սիրտս դառնացած էր,+Եվ հոգուս խորքում* սուր ցավ էի զգում: 22  Ես անխոհեմ էի ու չէի հասկանում,Բանականություն չունեցող կենդանու պես էի քո աչքում: 23  Բայց հիմա միշտ քեզ եմ վստահում,Իմ աջ ձեռքից բռնել ես դու:+ 24  Քո խորհրդով ինձ առաջնորդում ես,+Իսկ հետո ինձ փառքի կարժանացնես:+ 25  Էլ ո՞վ ունեմ երկնքում: Եվ քանի դեռ դու կաս իմ կյանքում,Ես այս երկրի վրա ուրիշ ոչինչ չեմ ցանկանում:+ 26  Թե սիրտս ու մարմինս տկարանան,Աստված ժայռ է իմ սրտի համար և իմ բաժինն է հավիտյան:+ 27  Ովքեր հեռու են մնում քեզնից, կկործանվեն,Դու կվերացնես* բոլոր նրանց, ովքեր դավաճանաբար թողնում են քեզ:*+ 28  Իսկ ինձ համար լավ է Աստծուն մոտենալը:+ Գերիշխան Տեր Եհովային դարձրել եմ իմ ապաստանըԵվ հռչակում եմ նրա բոլոր գործերը:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «Նրանց փորը ճարպակալած է»:
Կամ՝ «Բարեկեցությունից»:
Բռց.՝ «նրա»:
Բռց.՝ «կարհամարհես»:
Բռց.՝ «երիկամներումս»:
Բռց.՝ «կլռեցնես»:
Կամ՝ «անբարոյականություն են գործում՝ թողնելով քեզ»: