Սաղմոսներ 7։1-17
-
Եհովան արդար Դատավոր է
-
«Դատիր ինձ, ո՛վ Եհովա» (8)
-
Դավթի ողբերգը, որը նա ուղղեց Եհովային, երբ լսեց բենիամինցի Քուշի խոսքերը:
7 Ո՜վ Եհովա, իմ Աստվա՛ծ, քեզ մոտ եմ ապաստան փնտրում:+
Փրկիր ինձ բոլոր հալածողներից, ազատիր ինձ նրանցից:+
2 Եթե փրկող չլինի, նրանք առյուծի պես ինձ կհոշոտեն,+Ինձ քարշ կտան կտանեն:
3 Ո՜վ Եհովա, իմ Աստվա՛ծ, եթե ես ինչ-որ բանում մեղավոր եմ,Եթե անարդար մի բան եմ արել,
4 Եթե ինձ լավություն անողին վատություն եմ արել,+Եթե առանց պատճառի եմ թշնամուս կողոպտել,*
5 Ուրեմն թող թշնամին հետապնդի ինձ ու վրա հասնի,Թող տապալի գետնին ու ինձ* ճզմի,Թող փառքս հողի ու փոշու մեջ թաղի: (Սելա)
6 Բարկությամբ ոտքի ել, ո՛վ Եհովա,Կատաղի թշնամիներիս դեմ կանգնիր,+Վեր կաց, ինձ օգնիր,Քո հրամանով արդարություն հաստատիր:+
7 Թող ազգերը քեզ շրջապատեն,Դու երկնքից գործիր նրանց դեմ:
8 Ժողովուրդների դատավճիռը կկայացնի Եհովան:+
Դատիր ինձ, ո՛վ Եհովա, իմ անարատության,Իմ արդար գործերի հիման վրա:+
9 Խնդրում եմ, անօրենների չար գործերին վերջ դիր,Իսկ արդարներին ապահով պահիր.+
Չէ՞ որ դու արդար Աստված ես,+Սիրտն+ ու խորունկ մտքերը*+ քննողն ես:
10 Աստված իմ վահանն է,+Մաքուր սիրտ ունեցողներին փրկողն է:+
11 Արդար Դատավոր է Աստված,+Ամեն օր ազդարարում է վճիռներն* իր կայացրած:
12 Չզղջացողի դեմ+ Նա իր սուրն է սրում,+Ճկում է աղեղն ու նշան բռնում:+
13 Նախապատրաստում է մահաբեր զենքերըԵվ պատրաստ է արձակելու իր կրակոտ նետերը:+
14 Նայիր այդ մեկին, որ չարությամբ է հղի,Նա չարիք է հղացել և ստեր է ծնում:+
15 Նա մի խոր փոս է փորում,Բայց իր փորած փոսի մեջ հենց ինքն է ընկնում:+
16 Նրա արած չարիքը իր գլխին է գալու,+Նրա դաժան բռունցքը իր իսկ գագաթին է իջնելու:
17 Եհովայի արդարության համար ես նրան կգովաբանեմ,+Բարձրյալի՝+ Եհովայի անունը կգովերգեմ:*+
Ծանոթագրություններ
^ Կամ հնարավոր է՝ «Իսկ առանց պատճառի ինձ թշնամություն անողին խնայել եմ»:
^ Բռց.՝ «իմ կյանքը»:
^ Կամ՝ «ամենախոր զգացմունքները»: Բռց.՝ «երիկամները»:
^ Կամ՝ «դատաստանական վճիռները»:
^ Կամ՝ «նվագակցությամբ կգովերգեմ»: