Սաղմոսներ 69։1-36
Նվագավարին: «Շուշաններ» երգի մեղեդիով: Դավթի երգը:
69 Ո՛վ Աստված, փրկիր ինձ,Քիչ է մնում՝ խեղդվեմ ջրերի հեղեղից:+
2 Խոր տիղմի մեջ եմ ընկղմվել.
Ոտքիս տակ ամուր գետին չկա:+
Խոր ջրերի մեջ եմ ընկել,Հորձանքն ինձ քշել է տարել:+
3 Օգնության համար այնքան եմ աղաղակել,+Որ ուժասպառ եմ եղել,Ձայնս խզվել է,Իմ Աստծուն սպասելուց աչքերս հոգնել են:+
4 Գլխիս մազերից էլ շատ են ինձ անհիմն ատողները,+Շատացել են իմ նենգ թշնամիները,*Որոնք ուզում են խլել իմ կյանքը:
Նրանք ստիպում են տալ այն, ինչ չեմ գողացել, այն, ինչ իմն է:
5 Ո՛վ Աստված, դու գիտես իմ արած հիմարությունը,Քեզնից ծածկված չէ իմ հանցանքը:
6 Գերիշխա՛ն Տեր, ո՛վ Զորքերի տեր Եհովա,Թող իմ պատճառով ամոթով չմնան քեզ հուսացողները:
Ո՛վ Իսրայելի Աստված,Թող իմ պատճառով խայտառակ չլինեն քեզ ծառայողները:*
7 Քեզ ծառայելու համար ինձ վիրավորում են,+Ոտքից գլուխ անարգված եմ:+
8 Օտար եմ դարձել եղբայրներիս համար,Անծանոթ մեկն եմ մորիցս ծնվածների համար:+
9 Իմ մեջ բոցավառվում է քո տան հանդեպ նախանձախնդրությունը,+Ես ինձ վրա եմ կրում քեզ անարգողների հասցրած անարգանքը:+
10 Երբ խոնարհաբար ծոմ պահեցի,*Դրա համար անարգվեցի:
11 Երբ քուրձ հագա,Նրանց ծաղրանքի առարկան* դարձա:
12 Դարպասի մոտ նստողների* համար խոսքուզրույց եմ դարձել,Հարբեցողների երգերի թեման եմ դարձել:
13 Բայց, ո՛վ Եհովա, թող իմ աղոթքը քեզ հասնի,Երբ այն ընդունելը քեզ հաճելի լինի:+
Ո՛վ Աստված, քո անսահման հավատարիմ սիրուց մղված՝Պատասխանիր ինձ և ցույց տուր, որ դու իսկապես փրկիչ ես:+
14 Հանիր ինձ ճահճից,Մի՛ թող՝ ընկղմվեմ,Փրկիր ինձ ատողներից,Դուրս բեր խոր ջրերից:+
15 Մի՛ թող՝ հեղեղն ինձ քշի-տանի,+Մի՛ թող՝ անդունդն ինձ կլանի,Եվ փոսն* ինձ իր բերանում փակի:+
16 Պատասխանիր ինձ, ո՛վ Եհովա, չէ՞ որ մեծ է քո հավատարիմ սերը,+Քո առատ գթասրտությունից մղված՝ դեպի ինձ ուղղիր քո աչքերը:+
17 Երես մի՛ թեքիր քո ծառայից,+Ես նեղության մեջ եմ. շտապիր պատասխանել ինձ:+
18 Մոտեցիր ու ինձ փրկիր,Իմ թշնամիներից ազատիր:*
19 Իմ կրած անարգանքից, անպատվությունից ու ստորացումից դու տեղյակ ես:+
Քո աչքի առաջ են բոլոր թշնամիներս:
20 Անարգանքը խոցել է սիրտս, անբուժելի է վերքս:*
Կարեկցանք էի փնտրում, բայց չստացա,+Մխիթարող էի փնտրում, բայց չգտա:+
21 Ուտելիքի տեղ ինձ թույն* տվեցին,+Երբ ծարավ էի, քացախ տվեցին:+
22 Թող նրանց ճաշկերույթի սեղանը իրենց համար թակարդ դառնա,Թող նրանց բարօրությունը ծուղակ դառնա:+
23 Թող խավարեն ու ոչինչ չտեսնեն նրանց աչքերը,Եվ թող միշտ դողան նրանց ոտքերը:*
24 Թափիր նրանց վրա քո ցասումը,Եվ թող նրանց վրա գա քո բորբոքված բարկությունը:+
25 Թող նրանց ճամբարը ամայի դառնա,Նրանց վրաններում թող բնակիչ չմնա,+
26 Որովհետև նրանք հետապնդում են նրան, ում դու հարվածել ես,Շարունակ խոսում են նրանց ցավերի մասին, ում դու խոցել ես:
27 Թող նրանց հանցանքի բեռը ծանրանա,Թող քո կողմից արդար չհամարվեն նրանք,
28 Թող կյանքի գրքից* ջնջվեն+Եվ թող արդարների շարքը չդասվեն:+
29 Ես տանջվում ու ցավ եմ ապրում:+
Պաշտպանիր ինձ, ո՛վ Աստված, քո փրկարար զորությամբ:
30 Ես Աստծու անունը կգովերգեմ,Շնորհակալական խոսքերով նրան կմեծարեմ:
31 Դա Եհովային ավելի հաճելի կլինի, քան ցուլը,Քան եղջերավոր ու կճղակավոր մատղաշ ցուլը:+
32 Փրկարար զորությունդ տեսնելով՝ հեզերը կուրախանան:
Ո՛վ Աստծուն ծառայողներ,* թող ձեր սրտերն ամրանան,
33 Չէ՞ որ Եհովան լսում է խեղճերին,+Նա չի արհամարհի իր գերեվարված ժողովրդին:+
34 Թող գովաբանեն նրան երկինքն ու երկիրը,+Ծովերն ու այնտեղ ապրող բոլոր արարածները:
35 Աստված Սիոնին փրկություն կբերի,+Հուդայի քաղաքները կվերակառուցի,Իր ժողովուրդը կբնակվի այնտեղ և այդ երկրին կտիրի:
36 Այն կժառանգեն նրա ծառաների սերունդները,+Այնտեղ կբնակվեն նրա անունը սիրողները:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «իմ հանդեպ անհիմն թշնամություն անողները»:
^ Բռց.՝ «քեզ փնտրողները»:
^ Կամ հնարավոր է՝ «Երբ լաց եղա ու ծոմ պահեցի»:
^ Բռց.՝ «առակ»:
^ Ըստ ամենայնի, նրանց թվում էին երեցներն ու քաղաքի հարգված մարդիկ:
^ Կամ՝ «ջրհորը»:
^ Բռց.՝ «փրկագնիր»:
^ Կամ՝ «քիչ է մնում՝ վհատվեմ»:
^ Կամ՝ «թունավոր բույս»:
^ Բռց.՝ «ազդրերը»:
^ Կամ՝ «ողջերի գրքից»:
^ Բռց.՝ «փնտրողներ»: