Սաղմոսներ 60։1-12
Նվագավարին: «Շուշան, որը հիշեցման համար է»: Միքթամ:* Դավթի երգը: Նախատեսված է ուսուցանելու համար: Շարադրվել է այն դեպքից հետո, երբ Դավիթը կռվեց Արամ-Նահարայիմի և Արամ-Զոբայի զորքերի դեմ, իսկ Հովաբը հետ գնաց և Աղի հովտում ջախջախեց եդոմացիներին՝ կոտորելով 12 000 մարդ:+
60 Ո՛վ Աստված, դու մեզ մերժեցիր,Մեր պաշտպանությունը ճեղքեցիր:+
Մեզ վրա բարկացել էիր, բայց հիմա մեզ հետ ընդունիր:
2 Դու երկիրը ցնցեցիր, դու այն ճեղքեցիր:
Երկիրը փլուզվում է. դրա ճեղքերը փակիր:
3 Դու քո ժողովրդին նեղության մատնեցիր,Մենք երերում ենք, քանի որ մեզ գինի խմեցրիր:+
4 Ազդանշան տուր* նրանց, ովքեր վախենում են քեզնից,Որ փախչեն և խույս տան թշնամու նետերից: (Սելա)
5 Պատասխանիր ու քո զորավոր* ձեռքով փրկիր մեզ,Որ ազատվեն ծառաներդ, ում դու սիրում ես:+
6 Սուրբ Աստված ասել է.*
«Ես ուրախությամբ Սյուքեմը ժառանգություն կտամ, ում որ ուզեմ,+Սոկքոթի հովիտը* կչափեմ ու կբաշխեմ:+
7 Իմն է Գաղաադը, իմն է Մանասեն,+Եփրեմն իմ սաղավարտն* է,Հուդան իմ իշխանական գավազանն է:+
8 Իմ լվացվելու թասն է Մովաբը,+Եդոմի վրա կգցեմ իմ սանդալը,+Հաղթանակած կգոչեմ՝ նվաճելով փղշտացիների երկիրը»:+
9 Ուրեմն ո՞վ ինձ կօգնի, որ պաշարված* քաղաքը նվաճեմ:
Ո՞վ ինձ կառաջնորդի, որ մինչև Եդոմ հասնեմ:+
10 Չէ՞ որ հենց դու, ո՛վ Աստված, դու, որ մերժել ես մեզ,Դու, մեր Աստվա՛ծ, որ այլևս մեր զորքերի հետ չես:+
11 Օգնիր մեզ մեր նեղության մեջ.
Անիմաստ է մարդուց փրկություն սպասել:+
12 Աստված է մեզ զորացնելու,+Նա է մեր թշնամիներին կոխկրտելու:+
Ծանոթագրություններ
^ Կամ հնարավոր է՝ «Ազդանշան ես տվել»:
^ Բռց.՝ «աջ»:
^ Կամ՝ «հարթավայրը»:
^ Կամ հնարավոր է՝ «Աստված ասել է իր սուրբ վայրում»:
^ Բռց.՝ «ամրոցը»:
^ Կամ հնարավոր է՝ «ամրացված»: