Սաղմոսներ 6։1-10

  • Բարեհաճություն ստանալու խնդրանք

    • Մահացածներն Աստծուն չեն գովերգի (5)

    • Աստված լսում է աղաչանքները (9)

Նվագավարին. կատարումը՝ լարային գործիքների նվագակցությամբ, լարվածքը՝ ըստ շեմինիթի:* Դավթի երգը: 6  Ո՛վ Եհովա, ինձ բարկությամբ մի՛ խրատիրԵվ ցասումով ինձ մի՛ ուղղիր:+  2  Ո՛վ Եհովա, բարեհաճ* եղիր իմ հանդեպ. ես ուժասպառ եմ լինում,Բուժիր ինձ, Եհո՛վա,+ ոսկրերիս միջով սարսուռ է անցնում:  3  Սաստիկ ալեկոծված է հոգիս,+Ասա ինձ, Եհո՛վա, դեռ ինչքա՞ն պիտի սպասես:+  4  Ո՛վ Եհովա, եկ ու ազատիր ինձ,+Չէ՞ որ հավատարիմ է քո սերը, փրկիր ինձ:+  5  Մահացածները քո մասին չեն խոսի,*Գերեզմանում* քեզ ո՞վ կգովաբանի:+  6  Հառաչանքներիցս հալումաշ եմ լինում,+Ողջ գիշեր անկողինս արտասուքով եմ ողողումԵվ այն իմ արցունքներով թրջում:+  7  Վշտից աչքերս տկարացել են,+Հալածողներիս երեսից խավարել* են:  8  Ո՛վ չարագործներ, հեռացեք ինձնից,Եհովան կլսի իմ հեկեկանքը:+  9  Եհովան կլսի իմ աղաչանքը,+Եհովան կընդունի իմ աղոթքը: 10  Բոլոր թշնամիներս ամոթով կմնան ու կսարսափեն,Անսպասելի խայտառակ կլինեն ու կնահանջեն:+

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Շեմինիթ»:
Կամ՝ «գթասիրտ»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ՝ «քեզ չեն հիշի»:
Կամ՝ «մաշվել»: