Սաղմոսներ 59։1-17
Նվագավարին: «Մի՛ կործանիր» երգի մեղեդիով: Դավթի երգը: Միքթամ:* Շարադրվել է այն դեպքից հետո, երբ Սավուղը մարդիկ էր ուղարկել, որ հսկեն Դավթի տունը ու սպանեն նրան:+
59 Իմ Աստվա՛ծ, ազատիր ինձ իմ թշնամիներից,+Պաշտպանիր իմ դեմ դուրս եկողներից:+
2 Ազատիր ինձ չարագործներից,Փրկիր արյունարբու մարդկանցից:
3 Ահա դարան մտած՝ ինձ են սպասում,+Զորավորները ինձ վրա են հարձակվում,Այնինչ, ո՛վ Եհովա, ես չեմ ըմբոստացելՈւ մեղք չեմ գործել:+
4 Թեև ես սխալ բան չեմ արել,Բայց նրանք հապճեպորեն ինձ վրա հարձակում են պատրաստում:
Լսիր իմ օգնության կանչը և տես, թե ինչ են անում:
5 Չէ՞ որ դու Իսրայելի Աստվածն ես, ո՛վ Զորքերի տեր Եհովա Աստված:+
Վեր կաց ու բոլոր ազգերի գործերը քննիր,Նենգ դավաճանների հանդեպ գթասիրտ մի՛ եղիր:+ (Սելա)
6 Ինձ բռնելու համար նրանք վերադառնում են ամեն իրիկուն,+Շան+ պես գռմռում* են ու գաղտագողի շրջում քաղաքում:+
7 Տես՝ նրանց բերանից ինչեր են թափվում,Ասես սրեր լինեն նրանց խոսքերը:*+
Նրանք ասում են. «Ո՞վ է լսում»:+
8 Բայց դու, ո՛վ Եհովա, նրանց վրա կծիծաղես,+Այդ բոլոր ազգերին դու կծաղրես:+
9 Իմ զորությա՛ն Աղբյուր, ես արթուն կսպասեմ քեզ,+Որովհետև, ո՛վ Աստված, իմ ապահով ապաստանը դու ես:+
10 Աստված, ով սիրում է ինձ հավատարիմ սիրով, օգնության կհասնի ինձ,+Աստծու շնորհիվ ես հաղթանակած կնայեմ թշնամիներիս:+
11 Միանգամից մի՛ սպանիր նրանց,Որ իմ ժողովուրդը դա երբեք չմոռանա:
Քո զորությամբ նրանց դարձրու թափառական,Ցած գլորիր նրանց, ո՛վ Եհովա, մեր Վահա՛ն:+
12 Թող նրանց հպարտությունը ծուղակը գցի նրանց+Իրենց բերանից բխող մեղսալի խոսքերի, իրենց ասածների համար,Իրենց անեծքների և սուտ խոսքերի համար:
13 Ցասումով լցված՝ բնաջնջիր նրանց,+Բնաջնջիր նրանց, որ վերանան:
Թող իմանան, որ Աստված է իշխում Հակոբի վրա,Աստված է իշխում ողջ երկրի վրա:+ (Սելա)
14 Ինձ բռնելու համար թող նրանք վերադառնան ամեն իրիկուն,Թող շան պես գռմռան ու գաղտագողի շրջեն քաղաքում:+
15 Թող այս ու այն կողմ ընկնեն, որ ուտելիք փնտրեն,+Թող չկշտանան ու գիշերելու տեղ չգտնեն:
16 Իսկ ես կերգեմ քո զորության մասին,+Առավոտյան ուրախ կպատմեմ քո հավատարիմ սիրո մասին,Որովհետև դու իմ ապահով ապաստանն ես,+Նեղության օրը իմ պատսպարանն ես:+
17 Իմ զորությա՛ն Աղբյուր, ես կգովերգեմ* քեզ,+Որովհետև, ո՛վ Աստված, իմ ապահով ապաստանը դու ես,Դու հավատարիմ սիրով ինձ սիրող Աստվածն ես:+