Սաղմոսներ 58։1-11
-
Կա Աստված, ով դատում է երկիրը
-
Անօրեններին պատժելու աղերսանք (6-8)
-
Նվագավարին: «Մի՛ կործանիր» երգի մեղեդիով: Դավթի երգը: Միքթամ:*
58 Ո՛վ մարդիկ, եթե լուռ եք մնում,Էլ ինչպե՞ս կարող եք արդարության մասին խոսել,+Ինչպե՞ս կարող եք արդար դատել:+
2 Դուք ձեր սրտում անարդարություն եք ծրագրում,+Ձեր ձեռքերը բռնություն են սփռում ողջ երկրում:+
3 Անօրենները սխալ ուղով են գնում* ծնված օրվանից,Ստախոսներ են, որոնք ի ծնե շեղվել են ճանապարհից:
4 Օձի թույն են նրանց խոսքերը,+Նրանք խուլ են, ինչպես կոբրան, որ փակում է իր ականջը.
5 Նա չի լսում հմայողների ձայնը,Ինչքան էլ վարպետորեն անեն իրենց հմայությունը:
6 Ո՛վ Աստված, փշրիր նրանց ատամները:
Ո՛վ Եհովա, կոտրիր այդ առյուծների ծնոտները:
7 Ինչպես ջրերն են ցամաքում, թող այդպես չքվեն նրանք,Թող Աստված ճկի իր աղեղը և իր նետերով տապալի նրանց:
8 Թող նրանք խխունջի պես չորանան,*Թող արև չտեսնեն անկենդան ծնված մանկան նման:
9 Վառվող փշաթփի տաքությունը ձեր կաթսաներին դեռ չհասած՝Բոլոր ճյուղերը՝ թաց թե այրվող, հողմով կսրբի-կտանի Աստված:+
10 Արդարը կուրախանա՝ տեսնելով Աստծու վրեժը,+Անօրենների արյան մեջ կթաթախի իր ոտքերը:+
11 Այդժամ մարդիկ կասեն. «Իսկապես վարձատրվում է արդարը:+
Իսկապես կա Աստված, ով դատում է երկիրը»:+