Սաղմոսներ 57։1-11

  • Բարեհաճություն ստանալու խնդրանք

    • Ապաստան՝ Աստծու թևերի տակ (1)

    • Թշնամիներն իրենց իսկ լարած թակարդն են ընկնում (6)

Նվագավարին: «Մի՛ կործանիր» երգի մեղեդիով: Միքթամ:* Դավթի երգը, որը նա շարադրեց այն դեպքից հետո, երբ փախել էր Սավուղից ու թաքնվել քարայրում:+ 57  Բարեհաճ եղիր, ո՜վ Աստված, բարեհաճ եղիր իմ հանդեպ,Որովհետև ես քեզ մոտ եմ ապաստան գտել,+Քո թևերի տակ եմ պատսպարվել, մինչև նեղություններս անցնեն:+  2  Օգնության եմ կանչում Աստծուն՝ Բարձրյալին՝Ճշմարիտ Աստծուն, ով վերջ է դնում իմ նեղություններին:  3  Նա երկնքից օգնության ձեռք կմեկնի և ինձ կփրկի,+Ինձ վրա հարձակվողին կխանգարի: (Սելա) Աստված սեր* ու հավատարմություն կդրսևորի:+  4  Առյուծներն են ինձ շրջապատել,+Պառկում եմ քնելու այն մարդկանց մեջ, որոնք պատրաստ են ինձ խժռել: Նրանց ատամները նիզակ ու նետեր են,Եվ նրանց լեզուն սրածայր սուր է:+  5  Ո՜վ Աստված, թող երկնքից վեր խոյանա քո մեծությունը,Թող ողջ երկրի վրա ցոլա քո փառքը:+  6  Ոտքերիս տակ թակարդ են լարել,+Մտատանջությունից ընկճվել եմ:+ Իմ ճանապարհին փոս են փորել,Բայց հենց իրենք են դրա մեջ ընկել:+ (Սելա)  7  Սիրտս նվիրված է քեզ,* ո՜վ Աստված,+Սիրտս նվիրված է: Ես կնվագեմ ու երգ կերգեմ:  8  Արթնացի՛ր, սի՛րտ* իմ,Տավի՛ղ, զարթնի՛ր,Քնա՛ր, դո՛ւ էլ արթնացիր: Ես շուտ կզարթնեմ, որ լուսաբացը արթնացնեմ:+  9  Ո՜վ Եհովա, ազգերի մեջ քեզ կփառաբանեմ,+Ժողովուրդների մեջ քեզ կգովերգեմ,*+ 10  Քանի որ մեծ է քո հավատարիմ սերը, մինչև երկինք է հասնում,+Հավատարմությունդ մինչև ամպերն է ձգվում: 11  Ո՜վ Աստված, թող երկնքից վեր խոյանա քո մեծությունը,Թող ողջ երկրի վրա ցոլա քո փառքը:+

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Միքթամ»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «հաստատակամ է»:
Բռց.՝ «փա՛ռք»:
Կամ՝ «նվագակցությամբ կգովերգեմ»: