Սաղմոսներ 55։1-23

  • Ընկերոջ կողմից դավաճանված մարդու աղոթքը

    • Ծաղրանքի է ենթարկվում մտերիմ ընկերոջ կողմից (12-14)

    • «Բեռդ Եհովայի վրա գցիր» (22)

Նվագավարին. կատարումը՝ լարային գործիքների նվագակցությամբ: Մասքիլ:* Դավթի երգը: 55  Ո՜վ Աստված, լսիր աղոթքս,+Մի՛ անտեսիր գթասրտությանդ արժանանալու* խնդրանքս:+  2  Ուշադրություն դարձրու և պատասխանիր ինձ:+ Մտահոգություններս ինձ հանգիստ չեն տալիս,+Ալեկոծված է հոգիս,  3  Քանի որ թշնամիներս ինձ սպառնում են,Անօրեններն ինձ ճնշում են: Նրանք ինձ վրա չարիք են տեղում,Զայրույթով համակված՝ իմ հանդեպ թշնամանքով են լցվում:+  4  Սիրտս կծկվում է ցավից,+Մահվան սարսափն է պատել ինձ:+  5  Ահուդողի մեջ եմ ընկել,Սարսուռն է ինձ համակել:  6  Շարունակ ասում եմ. «Երանի՜ աղավնու պես թևեր ունենայի,Այդժամ կթռչեի հեռու և ապահով կապրեի:  7  Դեպի հեռուները կփախչեի,+Ամայի վայրում կբնակվեի:+ (Սելա)  8  Դեպի ապաստան կշտապեի,Մոլեգնած քամուց ու փոթորկից կպաշտպանվեի»:  9  Ո՛վ Եհովա, նրանց խուճապի մատնիր,Նրանց ծրագրերը խափանիր,*+Որովհետև քաղաքում կռիվ են անումԵվ բռնություն են գործադրում: 10  Օր ու գիշեր պարիսպների վրա դա եմ տեսնում,*Քաղաքում չարիք է ու նեղություն:+ 11  Այնտեղ ամենուր ավերածություն է,Կեղեքումն ու խաբեությունը հրապարակից անպակաս են:+ 12  Թշնամի մարդ չէ ինձ ծաղրողը,+Այլապես կհամակերպվեի: Հակառակորդ մեկը չէ իմ դեմ դուրս եկողը,Այլապես նրանից կթաքնվեի: 13  Այլ ինձ նման մեկն է՝ իմ ընկերը,+Նա, ում ես լավ գիտեմ:+ 14  Մենք ջերմ ընկերակցություն էինք վայելում,Մեծախումբ ժողովրդի հետ Աստծու տուն էինք գնում: 15  Թող թշնամիներս կործանվեն,+Թող ողջ-ողջ գերեզման* իջնեն,Քանի որ նրանց բնակավայրում ու նրանց սրտերումՉարություն է տիրում: 16  Իսկ ես Աստծո՛ւց կխնդրեմ օգնություն,Եհովան ինձ կտա փրկություն:+ 17  Առավոտ լինի, կեսօր թե իրիկուն՝Ես տագնապում եմ ու հառաչում,*+Եվ նա իմ ձայնին ականջ է դնում:+ 18  Ամբոխներ են իմ դեմ դուրս գալիս,Բայց նա ինձ կփրկի* իմ դեմ կռվողներիցԵվ խաղաղություն կտա ինձ:+ 19  Աստված ինձ կլսի,+Հնուց ի վեր գահին նստողը նրանց դեմ կգործի.+ (Սելա) Նրանք չեն ցանկանա փոխվել,Նրանք Աստծու հանդեպ վախ չունեն:+ 20  Ընկերս իր հետ հաշտ ապրողների վրա հարձակվեց,+Իր ուխտը խախտեց:+ 21  Նրա խոսքերը կարագից էլ կակուղ են,+Բայց նրա սիրտը կռիվ է տենչում: Նրա խոսքերը յուղից էլ փափուկ են,Բայց իրականում մերկացված սրեր են:+ 22  Բեռդ Եհովային հանձնիր,+Եվ նա քեզ թիկունք կկանգնի:+ Նա երբեք չի թողնի, որ արդարն ընկնի:*+ 23  Չարագործներին, ո՜վ Աստված, դու կիջեցնես գերեզման,+Արյունապարտ ու խաբեբա մարդիկ չեն ապրի իրենց կյանքի կեսն անգամ,+Իսկ ես քեզ կհուսամ:

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Մասքիլ»:
Կամ՝ «օգնությունդ ստանալու»:
Կամ՝ «Նրանց լեզուն խառնիր»:
Բռց.՝ «Օր ու գիշեր նրանք շրջում են դրա պարիսպների վրա»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ՝ «տեղս չեմ գտնում»:
Բռց.՝ «կփրկագնի»:
Կամ՝ «սասանվի»: