Սաղմոսներ 54։1-7

  • Աղոթք՝ օգնության համար, երբ թշնամիները սպառնում են

    • «Աստված իմ օգնականն է» (4)

Նվագավարին. կատարումը՝ լարային գործիքների նվագակցությամբ: Մասքիլ:* Դավթի երգը: Շարադրվել է այն դեպքից հետո, երբ զիփացիները գնացել ու Սավուղին ասել էին. «Դավիթը մեզ մոտ է թաքնված»:+ 54  Ո՛վ Աստված, քո անվան համաձայն գործիր և ինձ փրկիր,+Քո զորությամբ ինձ պաշտպանիր:+  2  Ո՛վ Աստված, աղոթքս լսիր,+Խոսքերիս ականջ դիր,  3  Որովհետև հակառակորդներն իմ դեմ են դուրս եկել,Անգութ մարդիկ ուզում են կյանքս խլել.+ Նրանք հաշվի չեն առնում Աստծուն:+ (Սելա)  4  Բայց Աստված իմ օգնականն է,+Եհովան ինձ աջակցողների հետ է,  5  Թշնամիներիս նյութած չարիքն իրենց գլխին կբերի:+ Դու հավատարիմ ես, իմ Աստվա՛ծ, նրանց կործանիր:*+  6  Ես սրտանց քեզ զոհեր կմատուցեմ,+Ո՜վ Եհովա, քո անունը կգովաբանեմ. Չէ՞ որ այն անզուգական է:*+  7  Դու փրկում ես ինձ բոլոր նեղություններից,+Ես հաղթանակած կնայեմ թշնամիներիս:+

Ծանոթագրություններ

^ Բառարանում տես «Մասքիլ»:
^ Բռց.՝ «լռեցրու»:
^ Կամ՝ «այդպես անելը լավ է»: