Սաղմոսներ 53։1-6

  • Հիմարների նկարագիրը

    • «Եհովա գոյություն չունի» (1)

    • «Բարին անող մեկը չկա» (3)

Նվագավարին: Մախալաթ:* Մասքիլ:* Դավթի երգը: 53  Հիմարներն ասում են իրենց սրտում. «Եհովա գոյություն չունի»:+ Նրանց գործերը անարդար են, կեղտոտ ու նողկալի,Չկա մեկը, որ բարին անի:+  2  Աստված երկնքից նայում է մարդկանց որդիներին,+Որ տեսնի՝ հասկացողություն ունեցող մեկը կգտնվի՞,Կա՞ մեկը, որ Եհովային փնտրի:+  3  Բայց բոլորն էլ ճանապարհից շեղվել են,Բոլորն էլ ապականվել են,Բարին անող մեկը չկա,Գեթ մեկն էլ չկա:+  4  Ի՞նչ է, մեղսագործները ոչինչ չե՞ն հասկանում,Որ հացի պես խժռում են իմ ժողովրդին: Նրանք աղոթք չեն ուղղում Եհովային:+  5  Սակայն ահ ու սարսափ կպատի նրանց,Այնպիսի սարսափ, որ անծանոթ է նրանց:* Ձեզ վրա հարձակվողների ոսկորները ցիրուցան կանի Աստված: Դուք նրանց խայտառակ կանեք, որովհետև Եհովան մերժել է նրանց:  6  Երանի՜ Իսրայելի համար փրկություն գար Սիոնից:+ Եվ երբ Եհովան իր ժողովրդին վերադարձնի գերությունից,Թող որ Հակոբն ուրախանա, թող Իսրայելը ցնծա:

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Մախալաթ»:
Բառարանում տես «Մասքիլ»:
Կամ հնարավոր է՝ «Այնտեղ, որտեղ վախենալու ոչինչ չկար»: