Սաղմոսներ 49։1-20
Նվագավարին: Կորխի որդիների երգը:+
49 Լսեք, բոլո՛ր ժողովուրդներ,Ականջ դրեք, աշխարհի բոլո՛ր բնակիչներ՝
2 Լինեք հասարակ մարդ, թե նշանավոր,Լինեք հարուստ, թե չունևոր:
3 Բերանիցս իմաստություն կբխի,Սրտիս խոհերում+ հասկացողություն կարտացոլվի:
4 Ուշադիր կլսեմ առակը,Քնար նվագելով՝ կբացատրեմ իմ հանելուկը:
5 Ես վախենալու պատճառ չունեմ դժվարին օրերում,+Երբ ինձ տապալել ցանկացողները ինձ չարիքով են շրջապատում:
6 Այդպիսի մարդիկ իրենց ունեցվածքի վրա են հույս դնում+Եվ իրենց մեծ հարստությամբ են պարծենում:+
7 Բայց նրանցից ոչ մեկը երբևէ չի կարող իր եղբորը փրկագնել,Նրա համար Աստծուն փրկագին վճարել+
8 (Այնքան բարձր է մարդու կյանքի փրկագինը,Որ նրանցից ոչ ոք երբևէ չի կարող վճարել այդ գինը),
9 Չի կարող այնպես անել, որ իր եղբայրը հավիտյան ապրի և գերեզման չիջնի:+
10 Բոլորը տեսնում են, որ անգամ իմաստունն է մահանում,Հիմարն ու անխոհեմն էլ են վախճանվում+Եվ իրենց հարստությունը ուրիշներին թողնում:+
11 Նրանց սրտի փափագն է, որ դարերով մնան իրենց տները,Սերնդեսերունդ՝ իրենց կացարանները:
Նրանք իրենց անունով են կոչում իրենց կալվածքները:
12 Բայց մարդը, ինչքան էլ պատվարժան լինի, անվերջ չի ապրում,+Նա առավել չէ կենդանիներից, որոնց կյանքը վերջ է գտնում:+
13 Ահա թե ուր է տանում հիմարներին իրենց բռնած ուղին+Եվ նրանց փուչ խոսքերով հիացողների՝ նրանց հետևողների ուղին: (Սելա)
14 Մորթվելու ոչխարների պես գերեզման* կգնան,Մահը կհովվի նրանց:
Երբ օրը բացվի, արդարները կիշխեն նրանց վրա,+Նրանց հետքն անգամ չի մնա,+Պալատի փոխարեն գերեզմանը+ նրանց տունը կդառնա:+
15 Իսկ ինձ Աստված գերեզմանի ճանկերից կազատի,*+Ինձ իր պաշտպանության տակ կառնի: (Սելա)
16 Մտավախություն մի՛ ունեցիր, երբ ինչ-որ մեկը հարստանում է,Երբ նրա տունը գնալով շքեղանում է,
17 Որովհետև երբ մեռնի, իր հետ ոչինչ չի տանի,+Նրա հարստությունն իր հետ գերեզման չի իջնի:+
18 Ողջ կյանքում նա իրենով է հպարտանում+(Չէ՞ որ բարգավաճողները մարդկանց հիացմունքին են արժանանում),+
19 Բայց ի վերջո իր հայրերի պես նա էլ կմեռնի,Նրանցից ոչ մեկը լույսն այլևս չի տեսնի:
20 Մարդը, ինչքան էլ պատվարժան լինի, եթե սա չի հասկանում,+Առավել չէ կենդանիներից, որոնց կյանքը վերջ է գտնում:
Ծանոթագրություններ
^ Եբր.՝ շեոլ: Նույնը՝ 14-րդ համարի երկրորդ մասում և 15-րդ համարում: Բառարանում տես «Գերեզման»:
^ Բռց.՝ «կփրկագնի»: