Սաղմոսներ 45։1-17
Նվագավարին: «Շուշանները» մեղեդիով: Կորխի որդիների երգը:+ Մասքիլ:* Սիրո երգ:
45 Մի լավ բանից սիրտս հուզված է,Եվ ինչ որ երգելու եմ, թագավորի մասին է:+
Թող լեզուս ինձ համար լինիԻնչպես մի գրիչ՝+ հմուտ գրագրի ձեռքին:+
2 Մարդկանց որդիների մեջ գեղեցկագույնն ես,Վայելուչ խոսք է հորդում շուրթերիցդ:+
Դրա համար էլ Աստված հավիտենական օրհնություն է տվել քեզ:+
3 Ո՛վ հզոր,+ սուրդ մեջքիդ կապիր,+Վայելչություն և շքեղություն հագիր:+
4 Դեպի հաղթանակ սլացիր քո փառքով,+Արշավիր հանուն խոնարհների, հանուն ճշմարտության ու արդարության:+
Դու ակնածալից բաներ կանես քո աջով:*
5 Ո՛վ թագավոր, սուր են քո նետերը.
Թշնամիներիդ սրտի մեջ են մխրճվում,+Ժողովուրդներին քո առաջ տապալում:+
6 Աստված առհավետ քո գահն է,*+Քո թագավորության գավազանը արդարության գավազան է:+
7 Դու սիրում ես արդարությունը+ և ատում անօրենությունը:+
Դրա համար էլ Աստված՝ քո Աստվածը, քեզ յուղով օծել+ էԵվ ավելի մեծ ուրախություն է պարգևել,+ քան մյուս թագավորներին:*
8 Բոլոր հագուստներդ օծված են զմուռսի,* հալվեի* և կասիայի* բույրով:
Դու ուրախանում ես փղոսկրազարդ շքեղ պալատից լսվող լարային գործիքների մեղեդիներով:
9 Արքայադուստրերն են քո պալատական տիկնանց կազմում,Իսկ թագուհին, Օֆիրի ոսկով+ զարդարված, կանգնած է քո աջ կողմում:
10 Լսիր, դո՛ւստր իմ, ականջ դիր,Քո ժողովրդին ու քո հոր տունը մոռացիր:
11 Թագավորը քո գեղեցկությանը կփափագի,Նա քո տերն է. նրա առաջ խոնարհվիր:
12 Տյուրոսի մարդիկ* նվերով քեզ կայցելեն,Ամենահարուստները բարեհաճությունդ կփնտրեն:*
13 Թագավորի դուստրը իր ողջ վայելչությամբ սպասում է պալատում,Հագին մի զգեստ է՝ ոսկով զարդարուն:
14 Շքեղահյուս* հագուստով նա ներս կբերվի թագավորի մոտ,Իրեն ուղեկցող կույս ընկերուհիներն էլ կբերվեն նրա* մոտ:
15 Նրանք ուրախությամբ ու ցնծությամբ ներս կբերվեն,Թագավորի պալատ կմտնեն:
16 Ո՛վ արքա, քո նախահայրերին որդիներդ կփոխարինեն,Ողջ երկրում դու նրանց իշխաններ կնշանակես:+
17 Սերնդեսերունդ անունդ կհռչակեմ,+Եվ ժողովուրդները հավիտյանս հավիտենից քեզ կգովերգեն:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «Աջ ձեռքդ ակնածալից բաներ կսովորեցնի քեզ»:
^ Կամ՝ «քո գահի հիմքն է»:
^ Կամ՝ «Դավթի սերնդի մյուս թագավորներին»:
^ Թանկարժեք, անուշաբույր խեժ:
^ Անուշաբույր բուսանյութ, որն, ըստ ամենայնի, ստանում էին Aquilaria ընտանիքին պատկանող ծառատեսակից (սա դեղաբույս հալվեն չէ):
^ Անուշաբույր բուսանյութ, որը ստանում էին դարչնենիների ցեղի ծառատեսակից:
^ Բռց.՝ «դուստրը»:
^ Բռց.՝ «քո երեսը կփափկացնեն»:
^ Կամ հնարավոր է՝ «Ասեղնագործ»:
^ Բռց.՝ «քեզ»: