Սաղմոսներ 43։1-5
43 Ո՛վ Աստված, ինձ դատիր,+Անօրեն* ազգի դեմ իմ դատական գործում ինձ պաշտպանիր,+Խաբեբա և անարդար մարդուց ինձ փրկիր:
2 Չէ՞ որ դու իմ Աստվածն ես, իմ ամրոցը:+
Ինչո՞ւ ես ինձ լքել,Ինչո՞ւ պիտի, թշնամուցս հալածված, վշտահար շրջեմ:+
3 Ուղարկիր քո լույսն ու ճշմարտությունը:+
Թող դրանք ինձ առաջնորդեն,+Դեպի քո սուրբ լեռը, վեհապանծ խորանը բերեն:+
4 Այդժամ ես կմոտենամ Աստծու զոհասեղանին,+Իմ Աստծուն՝ իմ ցնծության աղբյուրին:
Քնարով կգովերգեմ քեզ,+ ո՜վ իմ Աստված, Աստվա՜ծ իմ:
5 Ինչո՞ւ եմ այսպես հուսահատված,Ինչո՞ւ է ներսս փոթորկված:
Ես կսպասեմ Աստծուն,+Դեռ կգովերգեմ նրան՝ իմ մեծ Փրկչին, իմ Աստծուն:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «Անհավատարիմ»: