Սաղմոսներ 39։1-13
Նվագավարին: Իդիթուն:*+ Դավթի երգը:
39 Ես ասացի. «Քայլերիս մեջ զգույշ կլինեմ,Որ լեզվովս մեղք չգործեմ:+
Բերանիս սանձ կդնեմ,+Քանի դեռ անօրենը կողքս է»:
2 Ես ձայն չէի հանում, լուռ էի մնում,+Լավ բաների մասին անգամ չէի խոսում,Բայց ցավս ավելի էր սաստկանում:*
3 Սիրտս մարմանդ այրվում էր,Մտորելիս* ներսիս կրակը բոցկլտում էր:
Այդ ժամանակ ես խոսեցի.
4 «Ո՛վ Եհովա, օգնիր հասկանամ՝ որքան արագ է գալու իմ վերջը,Որքան քիչ են կյանքիս օրերը,+Որպեսզի գիտակցեմ, որ անցավոր եմ:
5 Շատ քիչ օրեր ես ինձ տվել,+Քո աչքին իմ կյանքը մի ակնթարթ է:+
Ինչքան էլ մարդ ապահով զգա, նա ընդամենը մի շունչ է:+ (Սելա)
6 Իսկապես, մարդն անցնում է ստվերի պես:
Զուր տեղն է ընկնում վազքի մեջ:*
Նա հարստություն է դիզում,Թեև չգիտի՝ ով կվայելի վերջում:+
7 Ուրեմն ի՞նչ հույս փայփայեմ, Եհո՛վա:
Դու ես իմ հույսը միակ:
8 Ազատիր ինձ իմ բոլոր հանցանքներից:+
Մի՛ թող անմիտը ծաղրանքի առարկա դարձնի ինձ:
9 Ես լուռ էի մնում,Բերանս բացել չէի կարողանում,+Քանի որ գիտեի, որ այդ ամենը դու ես անում:+
10 Քո պատուհասը հեռացրու ինձանից:
Ուժասպառ եմ լինում ձեռքիդ հարվածներից:
11 Իր սխալի համար պատժելով՝ մարդուն ուղղում ես,+Նրա համար թանկ բաները ոչնչացնում ես,Ինչպես որ ցեցը հագուստն է ուտում:
Իրոք որ, մարդը մի շունչ է պարզապես:+ (Սելա)
12 Ո՛վ Եհովա, աղոթքիս ականջ դիր,Օգնության աղաղակս լսիր:+
Արցունքներս մի՛ անտեսիր,Չէ՞ որ քեզ համար լոկ մի հյուր եմ ես,+Մի անցորդ եմ նախնիներիս պես:+
13 Խիստ հայացքով մի՛ նայիր ինձ, որ ես նորից ուրախանամ,Քանի դեռ կյանքից չեմ հեռացել, քանի դեռ կամ»: