Սաղմոսներ 35։1-28
Դավթի երգը:
35 Ո՛վ Եհովա, պաշտպանիր ինձ հակառակորդներիս դեմ դատական գործում:+
Մարտնչիր նրանց դեմ, ովքեր իմ դեմ են մարտնչում:+
2 Ասպար* ու մեծ վահան վերցրու+Ու եկ ինձ պաշտպանելու:+
3 Նիզակդ ու տապարդ* բարձրացրու ինձ հետապնդողների դեմ:+
Ինձ ասա. «Ես քո փրկությունն եմ»:+
4 Ինձ սպանել ցանկացողները թող ամոթով մնան ու ստորացվեն,+Իմ դեմ դավ նյութողները թող խայտառակված նահանջեն:
5 Թող նրանք ինչպես մղեղ* քամուց քշվեն,Թող Եհովայի հրեշտակի ձեռքով ցաքուցրիվ լինեն:+
6 Եվ թող նրանց ուղին մութ ու սայթաքուն լինի,Երբ Եհովայի հրեշտակը նրանց հետապնդի,
7 Որովհետև առանց պատճառի իմ դեմ թակարդ են լարել,Առանց պատճառի ինձ համար փոս են փորել:
8 Թող հանկարծակի աղետ գա նրանց վրա,Թող իրենց լարած թակարդում հենց իրենք բռնվեն,Թող ընկնեն դրա մեջ ու կործանվեն:+
9 Իսկ ես կուրախանամ Եհովայով,Կցնծամ նրա փրկարար գործերով:
10 Իմ ողջ սրտով կասեմ.
«Եհո՛վա, ո՞վ կա քեզ նման.
Դու փրկում ես անօգնականին զորավորների ձեռքից,+Խեղճին ու աղքատին՝ իրենց կողոպտողներից»:+
11 Չարամիտ վկաներ են վեր կենում,+Մեղադրում են այնպիսի բաներում, որոնց մասին ոչինչ չգիտեմ:
12 Իմ լավության դիմաց ինձ չարով են հատուցում+Եվ հոգուս ծանր վիշտ* են պատճառում:
13 Այնինչ, երբ նրանք հիվանդանում էին, ես քուրձ էի հագնում,Ծոմ պահելով՝ զրկանքներ էի կրում:
Եվ երբ նրանց համար արած աղոթքս անպատասխան էր մնում,
14 Ես վշտահար շրջում էի,Ինչպես ընկերոջս կամ եղբորս համար կվշտանայի,Սգահար գլուխս կախում էի,Ինչպես մորս համար կսգայի:
15 Բայց երբ ընկա, նրանք ուրախացան ու համախմբվեցին,Հավաքվեցին, որ դարանամուտ լինեն ու ինձ հարվածեն,Նրանք ձայնները չէին կտրում, ինձ բզկտում էին:
16 Ինձ ծաղրում են* Աստծուն արհամարհողները,Կրճտացնում են իրենց ատամները:+
17 Ո՛վ Եհովա, մինչև ե՞րբ ես միայն դիտող լինելու:+
Ազատիր ինձ նրանց հարձակումներից,+Թանկ կյանքս* փրկիր առյուծներից:+
18 Այդժամ ես մեծ ժողովի մեջ քեզ կփառաբանեմ,+Բազմության մեջ քեզ կգովերգեմ:
19 Մի՛ թող, որ առանց պատճառի ինձ հետ թշնամացողները չարախնդան,Անհիմն ինձ ատողները+ չարամտորեն աչքով անեն իրար:+
20 Նրանց խոսքերը խաղաղության չեն նպաստում,Երկրում խաղաղ ապրողների դեմ նրանք նենգ դավ են նյութում:+
21 Բերանները մեծ-մեծ բացում են, որ մեղադրեն ինձ:
Նրանք ասում են. «Հա՛, հա՛, մեր աչքով ենք տեսել»:
22 Լուռ մի՛ մնա, ո՛վ Եհովա:+ Չէ՞ որ տեսնում ես դա:
Եհո՛վա, ինձնից հեռու մի՛ մնա:+
23 Վեր կաց ու ինձ պաշտպան կանգնիր,Եհո՛վա, իմ Աստվա՛ծ, իմ դատական գործում դու ինձ պաշտպանիր:
24 Ո՛վ Եհովա, իմ Աստվա՛ծ, դատիր ինձ քո արդարությամբ,+Մի՛ թող՝ թշնամիներս չարախնդան:
25 Թող երբեք չմտածեն. «Այո՛, մեր ուզածին հասանք»:
Թող երբեք չասեն. «Նրա վերջը տվեցինք»:+
26 Թող ամոթով մնան ու խայտառակ լինեն նրանք բոլորը՝Իմ դժբախտության համար բոլոր հրճվողները:
Թող պատվազրկվեն ու նվաստանան իրենց ինձնից վեր դասողները:
27 Իսկ արդար հայտարարվելուս համար ուրախացողներըԹող ցնծությամբ բացականչեն, շարունակ ասեն.
«Թող մեծարվի Եհովան,Ով ուզում է, որ խաղաղություն վայելի իր ծառան»:+
28 Այդժամ ես քո արդարության մասին կպատմեմ,*+Օրնիբուն քեզ կգովաբանեմ:+
Ծանոթագրություններ
^ Խոսքը փոքր վահանի մասին է, որը հիմնականում կրում էին աղեղնավորները:
^ Կամ՝ «երկսայր մարտական կացինդ»:
^ Այսինքն՝ հացահատիկի թեփ:
^ Կամ՝ «կորստի ցավ»:
^ Կամ հնարավոր է՝ «Ինձ ծաղրում են մի կտոր հացի համար»:
^ Բռց.՝ «Միակիս»: Խոսքը իր հոգու, կամ՝ կյանքի մասին է:
^ Կամ՝ «կխորհեմ»: