Սաղմոսներ 16։1-11

  • Ամեն բարիք Եհովայից է

    • «Եհովան է իմ բաժինը» (5)

    • «Գիշերն անգամ խորունկ մտքերս ինձ հուշում են ճիշտ ուղին» (7)

    • Եհովան «իմ աջ կողմում է» (8)

    • «Դու ինձ չես թողնի գերեզմանում» (10)

Դավթի երգը:* 16  Պաշտպանիր ինձ, ո՜վ Աստված. Ես քեզ մոտ եմ գտել ապաստան:+  2  Եհովային ասացի. «Ո՜վ Եհովա,Իմ կյանքում ամեն բարիք քեզնից է,  3  Եվ երկրի վրա ապրող մարդիկ, ովքեր մաքուր են,Ովքեր պատվի են արժանի, իմ ուրախությունն են»:+  4  Իսկ ովքեր ուրիշ աստվածների հետևից են վազում,+Իրենց բազում ցավերով են խոցում: Ես նրանց հետ արյունախառն ըմպելիքի ընծաներ չեմ մատուցի,Եվ այդ աստվածների անունները իմ շուրթերից չեն հնչի:+  5  Եհովան է իմ բաժինը, ինձ հասանելիքն+ ու իմ օրհնության բաժակը:+ Իմ Աստվա՛ծ, դու պահպանում ես իմ ժառանգությունը:  6  Ինձ բաժին ընկածը հաճելի է ինձ,Ես գոհ եմ իմ ժառանգությունից:+  7  Կգովերգեմ Եհովային, ով ինձ խորհուրդ է տալիս,+Գիշերն անգամ խորունկ մտքերս* ինձ հուշում են ճիշտ ուղին:*+  8  Եհովային միշտ իմ մտքում* եմ պահում:+ Նա իմ աջ կողմում է. ես երբեք չեմ սասանվի:+  9  Ուստի սիրտս ուրախ է,Իմ ողջ էությամբ ցնծում եմ,*Ես ապահով եմ: 10  Դու ինձ* չես թողնի գերեզմանում,*+Թույլ չես տա, որ քեզ նվիրվածը մնա փոսում:*+ 11  Դու ինձ ցույց ես տալիս կյանքի ճանապարհը:+ Քեզ մոտ լինելը մեծ ուրախություն է,+Քո աջ կողմում լինելը հավերժ երջանկություն է:

Ծանոթագրություններ

^ Բռց.՝ «միքթամը»: Բառարանում տես «Միքթամ»:
^ Կամ՝ «ամենախոր զգացմունքներս»: Բռց.՝ «երիկամներս»:
^ Կամ՝ «ինձ ուղղում են»:
^ Բռց.՝ «իմ առաջ»:
^ Բռց.՝ «Իմ փառքը ցնծում է»:
^ Կամ՝ «իմ հոգին»:
^ Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
^ Բռց.՝ «փոսը տեսնի»: Կամ հնարավոր է՝ «ապականություն տեսնի»: