Սաղմոսներ 150։1-6
-
Ամեն շնչավոր էակ թող գովաբանի Յահին
-
Ալելո՛ւիա (1)
-
150 Գովաբանե՛ք Յահին,*+Գովաբանեք Աստծուն նրա սուրբ տաճարում,+Գովաբանեք նրան երկնակամարի տակ, որ նրա զորության մասին է վկայում:+
2 Գովաբանեք նրան իր զորավոր գործերի համար,+Գովաբանեք նրան իր անգերազանցելի մեծության համար:+
3 Գովաբանեք նրան եղջերափողի հնչյուններով,+Գովաբանեք նրան տավիղով ու քնարով:+
4 Գովաբանեք նրան դափով+ ու շուրջպարով,Գովաբանեք նրան լարային գործիքներով+ ու սրինգով:+
5 Գովաբանեք նրան ղողանջող ծնծղաներով,Գովաբանեք նրան զրնգուն ծնծղաներով:+
6 Ամեն շնչավոր էակ թող գովաբանի Յահին:
Գովաբանե՛ք Յահին:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է: