Սաղմոսներ 145։1-21

  • Մեծարենք Աստծուն՝ մեծ Թագավորին

    • «Ես քո մեծության մասին կհռչակեմ» (6)

    • «Եհովան բոլորին բարությամբ է վերաբերվում» (9)

    • «Քեզ նվիրվածները քո գովքը կերգեն» (10)

    • Աստծու հավերժական իշխանությունը (13)

    • Աստված բաց է անում ձեռքը և գոհացնում բոլորի փափագը (16)

Գովաբանության երգ: Դավթի երգը: א [Ալեֆ]* 145  Կմեծարեմ քեզ, ո՛վ իմ Աստված, իմ Թագավո՛ր,+Քո անունը կգովերգեմ հավիտյան, դարեդար:+ ב [Բեթ]  2  Ամբողջ օրը քեզ փառք կտամ,+Քո անունը կգովերգեմ հավիտյան, դարեդար:+ ג [Գիմել]  3  Մեծ է Եհովան և արժանի ամենայն գովաբանության,+Չենք կարող ըմբռնել չափը նրա մեծության:+ ד [Դալեթ]  4  Սերնդեսերունդ մարդիկ քո արածները կգովաբանեն,Քո զորավոր գործերի մասին կպատմեն:+ ה [Հե]  5  Նրանք քո մեծափառ վայելչության մասին կխոսեն,+Եվ ես քո զարմանահրաշ գործերի շուրջ կխորհրդածեմ: ו [Վավ]  6  Նրանք ակնածանք ներշնչող գործերիդ* մասին կխոսեն,Եվ ես քո մեծության մասին կհռչակեմ: ז [Զային]  7  Նրանք քո անսահման բարության շուրջ կխորհեն,Եվ նրանց բերանից գովաբանության խոսքեր կբխեն:+ Քո արդարության մասին ցնծությամբ կերգեն:+ ח [Խեթ]  8  Եհովան կարեկից ու գթառատ է,+Շուտ չի բարկանում և հավատարիմ սիրով լի է:+ ט [Տեթ]  9  Եհովան բոլորին բարությամբ* է վերաբերվում,+Նրա գթասրտությունը ակներև է իր բոլոր գործերում: י [Յոդ] 10  Ո՛վ Եհովա, քո բոլոր գործերը քեզ փառք կբերեն,+Քեզ նվիրվածները քո գովքը կերգեն:+ כ [Կաֆ] 11  Քո թագավորության փառքի մասին կհռչակեն+Եվ քո հզորության մասին կխոսեն,+ ל [Լամեդ] 12  Որ մարդկանց հայտնի դարձնեն քո հզոր գործերը+Եվ քո թագավորության վեհաշուք փառքը:+ מ [Մեմ] 13  Հավերժական թագավորություն է քո թագավորությունը,Սերնդեսերունդ շարունակվում է քո իշխանությունը:+ ס [Սամեխ] 14  Եհովան աջակցում է բոլոր նրանց, ովքեր ուր որ է կընկնեն,+Վեր է բարձրացնում բոլոր նրանց, ովքեր վհատությունից կռացած են:+ ע [Ային] 15  Բոլորի աչքերը հույսով լի նայում են քո ձեռքին,Դու նրանց ուտելիք ես տալիս ճիշտ ժամանակին:+ פ [Պե] 16  Դու ձեռքդ բաց ես անումԵվ ամեն կենդանի արարածի փափագը գոհացնում:+ צ [Ցադե] 17  Եհովան միշտ արդարությամբ է վարվում+Եվ վստահարժան* է իր բոլոր գործերում:+ ק [Կոֆ] 18  Եհովան մոտ է բոլոր նրանց, ովքեր իրեն են կանչում,+Ովքեր անկեղծորեն* են իրեն աղոթում:+ ר [Ռեշ] 19  Նա իրենից վախեցողների փափագը գոհացնում է,+Լսում է նրանց օգնության աղաղակն ու նրանց փրկում է:+ ש [Շին] 20  Բոլոր իրեն սիրողներին Եհովան պահպանում է,+Իսկ բոլոր անօրեններին նա վերացնելու է:+ ת [Թավ] 21  Եհովային ուղղված գովաբանություն կհնչի իմ բերանից:+ Թող ամեն կենդանի արարած նրա սուրբ անունը փառաբանի հավիտյանս հավիտենից:+

Ծանոթագրություններ

Բնագրում այս սաղմոսը այբբենական հերթականությամբ է դասավորված՝ ակրոստիքոսի ձևով:
Կամ՝ «զորությանդ»:
Բառարանում տես «Բարեսիրություն»:
Կամ՝ «նվիրված»:
Կամ՝ «ճշմարտությամբ»: