Սաղմոսներ 140։1-13

  • Եհովան հզոր Փրկիչն է

    • Չար մարդիկ նման են օձերի (3)

    • Բռնասեր մարդիկ կկործանվեն (11)

Նվագավարին: Դավթի երգը: 140  Ո՛վ Եհովա, ազատիր ինձ չարագործներից,Պաշտպանիր ինձ բռնասեր մարդկանցից,+  2  Նրանցից, ովքեր չար բաներ են ծրագրում իրենց սրտում,+Ովքեր ողջ օրը կռիվ են հրահրում:  3  Նրանք սրում են իրենց լեզուն, որ այն օձի լեզվի պես խայթի,+Իժի թույն կա նրանց շուրթերին:+ (Սելա)  4  Ո՛վ Եհովա, պաշտպանիր ինձ անօրեններից,+Պատսպարիր ինձ բռնասեր մարդկանցից,Նրանցից, ովքեր ծրագրում են վայր գցել ինձ:  5  Մեծամիտներն իմ դեմ գաղտնի թակարդ են լարում,Ճամփեզրին պարաններով ցանց են ձգում,+Ինձ համար ծուղակներ են պատրաստում:+ (Սելա)  6  Ես ասում եմ Եհովային. «Դու իմ Աստվածն ես: Ականջ դիր, ո՛վ Եհովա, օգնության իմ աղաչանքներին»:+  7  Ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, իմ հզո՛ր Փրկիչ,Դու պաշտպանում ես գլուխս, երբ պատերազմի եմ դուրս գալիս:+  8  Ո՛վ Եհովա, մի՛ կատարիր անօրենների ցանկությունները,Մի՛ թող՝ նրանց դավերը հաջողվեն,Որ հպարտությամբ չլցվեն:+ (Սելա)  9  Թող ինձ պաշարողների ասած չար բաներըԻրենց իսկ գլխին լցվեն:+ 10  Նրանց վրա թող այրվող ածուխներ թափվեն,+Թող նրանք կրակը գցվեն,Թող խոր փոսը* նետվեն,+ որ էլ երբեք դուրս չելնեն: 11  Զրպարտող մարդը թող երկրի վրա տեղ չունենա:+ Թող չարիքը հետապնդի բռնասեր մարդկանց ու կործանի նրանց: 12  Գիտեմ, որ Եհովան խեղճերին կպաշտպանիԵվ աղքատների համար արդարություն կհաստատի:+ 13  Անշուշտ, արդարները քո անունը կգովաբանեն,Ուղղամիտները միշտ քո մտերմությունը կվայելեն:*+

Ծանոթագրություններ

Կամ՝ «ջրով լի փոսը»:
Բռց.՝ «քո երեսի առաջ կլինեն»: