Սաղմոսներ 14։1-7

  • Հիմարների նկարագիրը

    • «Եհովա գոյություն չունի» (1)

    • «Բարին անող չկա» (3)

Նվագավարին: Դավթի երգը: 14  Հիմարներն ասում են իրենց սրտում. «Եհովա գոյություն չունի»:+ Նրանց գործերը կեղտոտ են, և արարքները՝ նողկալի: Չկա մեկը, որ բարին անի:+  2  Եհովան երկնքից նայում է մարդկանց որդիներին,Որ տեսնի՝ հասկացողություն ունեցող մեկը կգտնվի՞,Կա՞ մեկը, որ Եհովային փնտրի:+  3  Բայց բոլորն էլ ճանապարհից շեղվել են,+Բոլորն էլ ապականվել են: Բարին անող չկա,Գեթ մեկն էլ չկա:  4  Ի՞նչ է, մեղսագործները ոչինչ չե՞ն հասկանում,Որ հացի պես խժռում են իմ ժողովրդին: Նրանք աղոթք չեն ուղղում Եհովային:  5  Սակայն ահ ու սարսափ կպատի նրանց,+Քանի որ արդարների* հետ է Եհովան:  6  Դուք, մեղսագործնե՛ր, փորձում եք խափանել խեղճի ծրագրերը,Բայց Եհովան է նրա ապաստանը:+  7  Երանի՜ Իսրայելի համար փրկություն գար Սիոնից:+ Եվ երբ Եհովան իր ժողովրդին վերադարձնի գերությունից,Թող որ Հակոբն ուրախանա, թող Իսրայելը ցնծա:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «արդարների սերնդի»: