Սաղմոսներ 138։1-8

  • Թեև Աստված անչափ բարձր է, բայց հոգ է տանում մեզ

    • «Երբ կանչեցի քեզ, դու պատասխանեցիր» (3)

    • «Եթե վտանգի մեջ լինեմ, դու իմ կյանքը կպահպանես» (7)

Դավթի երգը: 138  Ողջ սրտով քեզ կգովաբանեմ,+Ուրիշ աստվածների աչքի առաջ քեզ կգովերգեմ:*  2  Դեպի քո սուրբ տաճարը* կշրջվեմ ու կխոնարհվեմ+Եվ քո անունը կգովաբանեմ,+Քանի որ դու սիրում* ես մեզ ու հավատարիմ ես,Քո խոսքն ու քո անունը, ամեն ինչից վեր բարձրացնելով, փառավորել ես:*  3  Այն օրը, երբ կանչեցի քեզ, դու պատասխանեցիր,+Ինձ քաջ ու զորեղ դարձրիր:+  4  Ո՛վ Եհովա, երկրի բոլոր թագավորները քեզ կգովերգեն,+Որովհետև քո տված խոստումների մասին կլսեն:  5  Նրանք Եհովայի գործերի մասին կերգեն,Որովհետև Եհովայի փառքը մեծ է:+  6  Թեև Եհովան բարձր է, բայց խոնարհներին ուշադրություն է դարձնում,+Մինչդեռ մեծամիտներին մոտիկից ճանաչել չի ցանկանում:+  7  Եթե վտանգի մեջ լինեմ, դու իմ կյանքը կպահպանես,+Ինձ ձեռք կմեկնես, թշնամիներիս ցասումից ինձ կպաշտպանես,Քո աջով դու ինձ կփրկես:  8  Եհովան կիրագործի այն ամենը, ինչ մտադրել է ինձ համար: Ո՛վ Եհովա, քո հավատարիմ սերը հավերժական է:+ Քո ստեղծածներին* աչքաթող մի՛ արա:+

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «Հակառակ ուրիշ աստվածների՝ քեզ նվագակցությամբ կգովերգեմ»:
Կամ՝ «սրբարանը»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ հնարավոր է՝ «Քո խոսքը քո անունից վեր ես բարձրացրել»:
Կամ՝ «Քո ձեռքի գործերը»: