Սաղմոսներ 137։1-9
137 Բաբելոնի գետերի+ մոտ նստած՝Հիշում էինք Սիոնն ու արտասվում:+
2 Այնտեղի* բարդիներից մեր քնարներն էինք կախում:+
3 Մեզ գերեվարողները ուզում էին, որ երգենք,+Մեզ ծաղրողները ուզում էին, որ իրենց զվարճացնենք,Նրանք ասում էին. «Մեզ համար Սիոնի երգերից երգեք»:
4 Բայց օտար հողի վրա ինչպե՞ս կարող ենքԵհովային նվիրված երգ երգել:
5 Ո՛վ Երուսաղեմ, եթե քեզ մոռանամ,Թող աջ ձեռքս անպիտան դառնա:*+
6 Թող իմ լեզուն քիմքիս կպչի, եթե քեզ չհիշեմ,Եթե քեզ, ո՛վ Երուսաղեմ, իմ մեծագույն ուրախությունը չհամարեմ:+
7 Հիշիր, ո՛վ Եհովա, թե ինչ էին ասում եդոմացիներըԵրուսաղեմի անկման օրը.
«Քանդե՛ք, քանդե՛ք, այն հիմնահատակ ավերե՛ք»:+
8 Ո՛վ Բաբելոն քաղաք,* որ շուտով կործանվելու ես,+Երանի՜ նրան, ով ըստ արժանվույն կհատուցի քեզ,Քեզ հետ կվարվի այնպես, ինչպես դու վարվեցիր մեզ հետ:+
9 Երանի՜ նրան, ով քո զավակներինԿբռնի ու քարեքար կզարկի:+
Ծանոթագրություններ
^ Խոսքը Բաբելոնի մասին է:
^ Կամ՝ «իր անելիքը մոռանա»: Կամ հնարավոր է՝ «չորանա»:
^ Բռց.՝ «Բաբելոնի դուստր»: