Սաղմոսներ 132։1-18
Վերելքի երգ:
132 Ո՜վ Եհովա, հիշիր ԴավթինՈւ նրա կրած բոլոր տառապանքները:+
2 Եհո՛վա, հիշիր՝ ինչպես է նա քեզ երդում տվել,Ինչպես է քեզ՝ Հակոբի Հզորիդ, այս խոստումը տվել.+
3 «Ես չեմ մտնի իմ ծածկի տակ, իմ տուն,+Չեմ պառկի իմ թախտի վրա, իմ անկողնում,
4 Չեմ թողնի՝ քուն գա աչքերիս,Եվ նինջ իջնի կոպերիս,
5 Մինչև որ չգտնեմ մի տեղ Եհովայի համար,Վեհապանծ մի բնակավայր՝* Հակոբի Հզորի համար»:+
6 Ահա մենք լուր ստացանք դրա* մասին Եփրաթայում,+Այն գտանք անտառածածկ տեղանքում:+
7 Եկեք նրա վեհապանծ բնակավայրը գնանք,+Եկեք նրա ոտքերի պատվանդանի առաջ խոնարհվենք:+
8 Վեր կաց, ո՛վ Եհովա, եկ քո հանգրվանը,+Դու և քո զորության տապանակը:+
9 Թող քո քահանաները արդարություն հագնեն,Եվ քեզ նվիրվածները ուրախ բացականչեն:
10 Հանուն այն խոստման, որ տվել ես քո ծառա Դավթին՝Մի՛ մերժիր քո օծյալին:+
11 Եհովան երդում է տվել ԴավթինԵվ ոչ մի դեպքում այն չի դրժի.
«Քո սերնդից մեկին կնստեցնեմ քո գահին:+
12 Եթե որդիներդ իմ ուխտը պահենԵվ իմ հիշեցումների համաձայն վարվեն,+Նրանց որդիներն էլ հավիտյան քո գահին կնստեն»:+
13 Եհովան ընտրել է Սիոնը+Եվ ցանկացել է, որ այն լինի իր բնակավայրը:+
14 Նա ասել է. «Սա է իմ հավիտենական հանգրվանը,Այստեղ կապրեմ,+ քանի որ դա է իմ կամքը:
15 Ես այն առատ պաշարներով կօրհնեմ,Այնտեղ ապրող աղքատներին հացով կկշտացնեմ,+
16 Այնտեղի քահանաներին փրկություն կշնորհեմ,*+Եվ նվիրված մարդիկ ուրախությամբ կբացականչեն:+
17 Այնտեղ Դավթի ուժը կմեծացնեմ:
Իմ օծյալի համար ես ճրագ եմ պատրաստել:+
18 Ամոթով կծածկեմ նրա թշնամիներին,Մինչդեռ նրա գլխի թագը կծաղկի»:+