Սաղմոսներ 129։1-8

  • Թշնամիները հարձակվել են, բայց հաջողության չեն հասել

    • Սիոնն ատողները ամոթով են մնում (5)

Վերելքի երգ: 129  «Մանկությունիցս ի վեր թշնամիներս շարունակ ինձ վրա են հարձակվել»:+ Հիմա թող Իսրայելն ասի.  2  «Մանկությունիցս ի վեր թշնամիներս շարունակ ինձ վրա են հարձակվել,+Բայց պարտության չեն մատնել:+  3  Հերկողների պես մեջքս հերկել են+Եվ երկար ակոսներ արել»:  4  Բայց Եհովան արդար է.+ Անօրենների կապած պարանները կտրել է:+  5  Բոլոր նրանք, ովքեր Սիոնի հանդեպ ատելություն ունեն,Ամոթով կմնան ու խայտառակված կնահանջեն:+  6  Նրանք նման կլինեն տանիքին բուսնած խոտի,Որը չորանում է, նախքան մեկը այն կպոկի,  7  Որը բավական չէ, որ հնձողը լցնի իր բուռը,Եվ խուրձ կապողը՝ իր գիրկը:  8  Նրանց մոտով անցնող մարդիկ չեն ասի. «Եհովայի օրհնությունը թող ձեզ վրա լինի: Օրհնում ենք ձեզ Եհովայի անունով»:

Ծանոթագրություններ