Սաղմոսներ 128։1-6

  • Երջանիկ է ամեն ոք, ով վախենում է Եհովայից

    • «Կինդ նման կլինի պտղատու խաղողենու» (3)

    • «Թող որ.... Երուսաղեմը բարգավաճ տեսնես» (5)

Վերելքի երգ: 128  Երջանիկ է ամեն ոք, ով վախենում է Եհովայից+Եվ գնում նրա ճանապարհով:+  2  Եթե այդպես վարվես,Ձեռքերիդ տքնաջան աշխատանքի պտուղը կուտես,Երջանիկ կլինես ու կբարգավաճես:+  3  Քո տան մեջ կինդ նման կլինի պտղատու խաղողենու,+Սեղանի շուրջը նստած որդիներդ՝ ձիթենու շիվերի:  4  Ահա այսպես կօրհնվիԱյն մարդը, ով Եհովայի հանդեպ վախ ունի:+  5  Եհովան Սիոնից կօրհնի քեզ: Թող որ կյանքիդ բոլոր օրերում Երուսաղեմը բարգավաճ տեսնես,+  6  Թող որ տեսնես որդիներիդ որդիներին: Թող Իսրայելը խաղաղություն վայելի:

Ծանոթագրություններ