Սաղմոսներ 127։1-5

  • Առանց Աստծու ամեն ինչ իզուր է

    • «Եթե Եհովան չկառուցի տունը...» (1)

    • Երեխաները պարգև են Աստծուց (3)

Վերելքի երգ: Սողոմոնի երգը: 127  Եթե Եհովան չկառուցի տունը,Զուր են ջանք թափում այն կառուցողները:+ Եթե Եհովան չպահպանի քաղաքը,Զուր է արթուն մնում պահապանը:+  2  Զուր եք դուք կանուխ արթնանում,Մինչև ուշ գիշեր արթուն մնումԵվ հաց վաստակելու համար քրտնաջան աշխատում,Քանի որ ում Աստված սիրում է,Նրան հոգ է տանում և խաղաղ քուն պարգևում:+  3  Ահա որդիները* պարգև* են Եհովայից,+Որովայնի պտուղը նվեր է նրանից:+  4  Որդիները, որ մարդ ունենում է երիտասարդ տարիքում,Նման են նետերի՝ զորեղ մարդու ձեռքում:+  5  Երջանիկ են այն մարդիկ, ովքեր իրենց կապարճը լցնում են այդպիսի նետերով:+ Նրանք չեն մնա ամոթով,Քանի որ նրանց որդիները պատասխան կտան թշնամուն քաղաքի դարպասների մոտ:

Ծանոթագրություններ

^ Կամ՝ «երեխաները»:
^ Բռց.՝ «ժառանգություն»: