Սաղմոսներ 126։1-6

  • Սիոնի ժողովրդի ուրախալի վերադարձը գերությունից

    • «Եհովան մեզ համար մեծամեծ բաներ է արել» (3)

    • Արտասուքը փոխարինվում է ցնծությամբ (5, 6)

Վերելքի երգ: 126  Երբ Եհովան Սիոնի ժողովրդին գերությունից հետ բերեց,+Դա մեզ համար ասես երազ լիներ:  2  Այդ ժամանակ մենք խինդով լցվեցինքԵվ ցնծությամբ բացականչեցինք:+ Ազգերն ասացին այդժամ. «Նրանց համար մեծամեծ բաներ է արել Եհովան»:+  3  Այո՛, Եհովան մեզ համար մեծամեծ բաներ է արել,+Եվ մենք ուրախությունից ցնծում ենք:  4  Ո՜վ Եհովա, գերիներին վերադարձրու,Ինչպես որ Նեգևի* գետահուներն ես կրկին ջրերով լցնում:  5  Սերմն արտասուքով ցանողներըՑնծությամբ կհնձեն բերքը:  6  Նա, ով արտասվելով գնում է դաշտ՝Իր հետ տանելով սերմով լի պարկը,Կվերադառնա ցնծությամբ՝+Իր հետ բերելով ցորենի խրձերը:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «հարավի»: