Սաղմոսներ 12։1-8
-
Եհովան գործի է անցնում
-
Եհովայի խոսքերը մաքուր են (6)
-
Նվագավարին. լարվածքը՝ ըստ շեմինիթի:* Դավթի երգը:
12 Փրկիր ինձ, ո՛վ Եհովա, նվիրված մարդ չի մնացել,Հավատարիմները վերացել են:
2 Մարդիկ իրար ստում են,Շողոքորթ լեզվով ու կեղծավոր սրտով* են խոսում:+
3 Եհովան կփակի շողոքորթ բերաններըԵվ կկտրի մեծախոս լեզուները:+
4 Նրանք ասում են. «Մեր լեզվով հաղթելու ենք:
Մենք խոսում ենք, ինչ ուզում ենք:
Ո՞վ կարող է մեզ թելադրել»:+
5 Բայց Եհովան ասում է. «Ես գործի կանցնեմ,Քանի որ խեղճերը կեղեքվում են,+Աղքատները հառաչում են:
Նրանց արհամարհողների* ձեռքից նրանց կփրկեմ»:
6 Մաքուր են Եհովայի խոսքերը,+Մաքուր, ինչպես արծաթը՝Հնոցի* մեջ զտված և յոթ անգամ մաքրված:
7 Ո՛վ Եհովա, դու նրանց կպահպանես,+Ամեն մեկին հավիտյան այս սերնդից կպաշտպանես:
8 Ազատ շրջում են անօրենները,Որովհետև մարդկանց մեջ մեծարվում* են արատավոր բաները:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «երկու սրտով»:
^ Կամ՝ «ծաղրողների»:
^ Կամ՝ «Կավե [հողե] հնոցի»: Կամ հնարավոր է՝ «Հնոցի, որը հողի վրա է դրված»:
^ Կամ՝ «խրախուսվում»: