Սաղմոսներ 118։1-29
118 Շնորհակալություն հայտնեք Եհովային, որովհետև նա բարի է,+Նրա հավատարիմ սերը հավերժական է:
2 Թող Իսրայելն ասի.
«Նրա հավատարիմ սերը հավերժական է»:
3 Թող Ահարոնի տունն ասի.
«Նրա հավատարիմ սերը հավերժական է»:
4 Թող Եհովայից վախեցողներն ասեն.
«Նրա հավատարիմ սերը հավերժական է»:
5 Նեղության մեջ Յահին* օգնության կանչեցի,Յահը պատասխանեց ու ինձ մի անվտանգ տեղ բերեց:+
6 Եհովան իմ կողքին է, ես չեմ վախենա:+
Մարդն ի՞նչ կարող է ինձ անել:+
7 Եհովան իմ կողքին է, նա է ինձ օգնական.*+
Ինձ ատողներին կնայեմ հաղթական:+
8 Ավելի լավ է Եհովայի մո՛տ ապաստան փնտրել,Քան մարդկանց ապավինել:+
9 Ավելի լավ է Եհովայի մո՛տ ապաստան փնտրել,Քան իշխանավորներին ապավինել:+
10 Բոլոր ազգերն ինձ պաշարեցին,Բայց Եհովայի անվանը ապավինելով՝ ես նրանց հետ մղեցի:+
11 Նրանք ինձ պաշարեցին, այո՛, ամեն կողմից պաշարեցին,Բայց Եհովայի անվանը ապավինելով՝ ես նրանց հետ մղեցի:
12 Մեղուների պես ինձ շրջապատեցին,Բայց այրվող փշերի բոցի պես արագ մարեցին:
Եհովայի անվանը ապավինելով՝ ես նրանց հետ մղեցի:+
13 Ինձ ուժգին հրեցին,* որ վայր ընկնեմ,Բայց Եհովան ինձ օգնեց:
14 Յահը իմ պատսպարանն է և ինձ զորացնողը,Նա է ինձ փրկողը:+
15 Արդարների վրաններումՓրկվածների* ցնծության ձայներն են լսվում:
Եհովայի աջը զորավոր բաներ է անում:+
16 Եհովայի աջը հաղթական վեր է բարձրանում,Եհովայի աջը զորավոր բաներ է անում:+
17 Ես չեմ մեռնի, ես կապրեմ,Որ Յահի գործերի մասին հռչակեմ:+
18 Թեև Յահը ինձ խստորեն խրատեց,+Բայց մահվան չմատնեց:+
19 Արդարության դռները իմ առաջ բացեք:+
Ես ներս կմտնեմ ու Յահին կգովաբանեմ:
20 Դա Եհովայի դուռն է,Դրանով արդարները կմտնեն:+
21 Ո՜վ Աստված, կգովերգեմ քեզ,Որովհետև դու ինձ պատասխանեցիր+Եվ ինձ փրկություն տվեցիր:
22 Այն քարը, որ մերժեցին շինարարները,Դարձավ գլխավոր անկյունաքարը:*+
23 Դա Եհովայի արածն է+Եվ մեզ համար հիասքանչ է:+
24 Եհովան է այդ օրը սահմանել.
Այդ ժամանակ մենք կուրախանանք ու կհրճվենք:
25 Ո՛վ Եհովա, աղերսում ենք, փրկիր,Եհո՛վա, խնդրում ենք, մեզ հաղթանակ շնորհիր:
26 Օրհնյալ է նա, ով գալիս է Եհովայի անունով:+
Եհովայի տնից օրհնում ենք ձեզ:
27 Եհովան մեր Աստվածն է,Նա մեր լույսի աղբյուրն է:+
Ճյուղերը ձեռքներիդ՝ տոնական երթին միացեք,+Մինչև զոհասեղանի եղջյուրները հասեք:+
28 Դու իմ Աստվածն ես, ես կգովաբանեմ քեզ,Իմ Աստվա՛ծ, ես կմեծարեմ քեզ:+
29 Շնորհակալություն հայտնեք Եհովային,+ որովհետև նա բարի է,Նրա հավատարիմ սերը հավերժական է:+
Ծանոթագրություններ
^ «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
^ Կամ հնարավոր է՝ «նա ինձ օգնողներից մեկն է»:
^ Կամ հնարավոր է՝ «Դու ուժգին հրեցիր ինձ»:
^ Կամ՝ «Հաղթանակածների»:
^ Բռց.՝ «անկյան գլուխը»: