Սաղմոսներ 116։1-19
116 Ես սիրում եմ Եհովային,Որովհետև նա լսում է* իմ ձայնը,Օգնության իմ աղաղակը:+
2 Նա կռանում է ու ինձ լսում,*+Ես նրան օգնության կկանչեմ իմ կյանքի բոլոր օրերում:
3 Մահվան կապանքներն ինձ օղակել էին,Գերեզմանի* ճանկերում էի հայտնվել,+Տագնապն ու վիշտը ինձ համակել էին:+
4 Բայց ես կանչեցի Եհովայի անունը.*+
«Ո՛վ Եհովա, փրկիր ինձ»:
5 Եհովան կարեկից ու արդար է,+Մեր Աստվածը գթառատ է:+
6 Անփորձներին պահպանում է Եհովան:+
Ես թշվառ վիճակում էի հայտնվել, ու նա հասավ ինձ օգնության:
7 Ո՛վ իմ անձ, կարող ես նորից հանգստություն վայելել,Չէ՞ որ Եհովան քեզ հետ բարությամբ է վարվել:
8 Դու ինձ մահից փրկեցիր,Աչքերիս արցունքները մաքրեցիր,Ոտքերս սայթաքելուց հետ պահեցիր:+
9 Ես կապրեմ ու կծառայեմ Եհովային:*
10 Ես հավատում էի, ուստի և խոսեցի,+Թեև շատ նեղություններ ունեի:
11 Ես ասացի հուսահատված.
«Ստախոս է ամեն մարդ»:+
12 Եհովային ինչո՞վ հատուցեմԻնձ համար նրա արած բոլոր բարիքների փոխարեն:
13 Ես կընդունեմ փրկության* գավաթըՈւ կկանչեմ Եհովայի անունը:
14 Ես կկատարեմ Եհովային տված իմ երդումներըՆրա ողջ ժողովրդի ներկայությամբ:+
15 Չափազանց մեծ կորուստ է* Եհովայի համարԻրեն նվիրվածների մահը:+
16 Ո՛վ Եհովա, դիմում եմ քեզ աղերսագին,Չէ՞ որ ես քո ծառան եմ,Քո ծառան եմ՝ աղախնիդ որդին:
Դու ազատել ես ինձ իմ կապանքներից:+
17 Քեզ երախտագիտության զոհեր կմատուցեմ:+
Եհովայի անունը կկանչեմ:
18 Ես կկատարեմ Եհովային տված իմ երդումները+Նրա ողջ ժողովրդի ներկայությամբ,+
19 Եհովայի տան գավիթներում,+ Երուսաղեմում:
Գովաբանե՛ք Յահին:*+
Ծանոթագրություններ
^ Կամ հնարավոր է՝ «Ես սիրում եմ, որովհետև Եհովան լսում է»:
^ Կամ՝ «ականջը դեպի ինձ է խոնարհեցնում»:
^ Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
^ Եբր. արտահայտությունը ներառում է հետևյալ իմաստները՝ «օգնության կանչել Աստծուն՝ տալով նրա անունը», «ապավինել Աստծուն», «հռչակել Աստծու անունը»:
^ Բռց.՝ «Ես կքայլեմ Եհովայի առաջ ողջերի երկրում»:
^ Կամ՝ «մեծ փրկության»:
^ Բռց.՝ «Թանկ է»:
^ Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է: