Սաղմոսներ 114։1-8

  • Իսրայելի ազատագրումը Եգիպտոսից

    • Ծովը փախուստի դիմեց (5)

    • Լեռները ցատկոտեցին խոյերի պես (6)

    • Կարծր ժայռը ջրի աղբյուրի վերածվեց (8)

114  Երբ Իսրայելը դուրս եկավ Եգիպտոսից,+Հակոբի տունը՝ օտար լեզվով խոսող ժողովրդի միջից,  2  Հուդան դարձավ Աստծու սրբարանը,*Իսրայելը՝ նրա տերությունը:+  3  Աստծու արածները տեսնելով՝ ծովը փախուստի դիմեց,+Հորդանանի հոսքը դադարեց:+  4  Լեռները ցատկոտեցին խոյերի* պես,+Բլուրները՝ գառնուկների պես:  5  Ծո՛վ, ի՞նչը քեզ փախուստի մատնեց,+Հորդանա՛ն, ինչո՞ւ քո հոսքը դադարեց:+  6  Լեռնե՛ր, ինչո՞ւ ցատկոտեցիք խոյերի պես,Եվ դուք, բլուրնե՛ր, գառների պես:  7  Ո՛վ երկիր, դողա Տիրոջ ահից,Հակոբի Աստծու վախից.+  8  Նա ապառաժը վերածում է եղեգնաշատ լճի,Կարծր* ժայռը՝ ջրի աղբյուրների:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «սուրբ վայրը»:
Այսինքն՝ արու ոչխարների:
Բռց.՝ «Կայծքարային»: