Սաղմոսներ 113։1-9
113 Գովաբանե՛ք Յահին:*
Ո՛վ Եհովայի ծառաներ, նրան գովաբանություն մատուցեք,Եհովայի անունը փառաբանեք:
2 Հիմա և հավիտյան թող Եհովայի անվանը փառք տրվի:+
3 Արևածագից մայրամուտ թող Եհովայի անունը փառաբանվի:+
4 Եհովան անհամեմատ բարձր է բոլոր ազգերից,+Նրա փառքը բարձր է երկնքից:+
5 Ո՞վ է նման Եհովային՝ մեր Աստծուն,+Նրան, ով բարձունքներում է բնակվում:*
6 Նա խոնարհվում է, որ նայի երկնքին ու երկրին,+
7 Հողից բարձրացնում է խեղճին,Մոխրի միջից* հանում է չքավորին,+
8 Որ մեծամեծների հետ նստեցնի՝Իր ժողովրդի մեծամեծների:
9 Ամուլ կնոջը երջանիկ մայր է դարձնումԵվ նրա տունը զավակներով է լցնում:+
Գովաբանե՛ք Յահին:

