Սաղմոսներ 111։1-10

  • Գովաբանեք Եհովային նրա փառահեղ գործերի համար

    • Աստծու անունը սուրբ է և ակնածանք է ներշնչում (9)

    • Եհովայի հանդեպ վախը իմաստություն է (10)

111  Գովաբանե՛ք Յահին:*+ א [Ալեֆ] Ամբողջ սրտով ես կգովերգեմ Եհովային+ב [Բեթ]Ուղղամիտների մեջ՝ նրանց ժողովում: ג [Գիմել]  2  Մեծ են Եհովայի գործերը:+ ד [Դալեթ]Այդ գործերի մասին խորհրդածում են դրանցով հիացողները:+ ה [Հե]  3  Փառահեղ ու հոյակապ են նրա գործերը,ו [Վավ]Հավիտենական է նրա արդարությունը:+ ז [Զային]  4  Նա այնպիսի հրաշալի գործեր է անում, որ հնարավոր չէ մոռանալ:+ ח [Խեթ] Եհովան կարեկից է ու գթառատ:+ ט [Տեթ]  5  Իրենից վախեցողներին նա ուտելիք է տալիս:+ י [Յոդ] Իր ուխտը հիշում է ընդմիշտ:+ כ [Քաֆ]  6  Իր ժողովրդին ցույց է տվել իր զորավոր գործերը՝ל [Լամեդ]Նրանց տալով այլ ազգերի ժառանգությունը:+ מ [Մեմ]  7  Նրա ձեռքի գործերում ճշմարտություն և արդարություն է արտացոլվում:+ נ [Նուն]Վստահարժան են նրա բոլոր հրահանգները:+ ס [Սամեխ]  8  Դրանք միշտ հուսալի* են՝ հիմա և հավիտյան,ע [Ային]Ճշմարտության և արդարության վրա են հիմնված:+ פ [Փե]  9  Նա ազատագրեց* իր ժողովրդին:+ צ [Ցադե] Առհավետ հաստատեց իր ուխտը: ק [Կոֆ] Սուրբ և ակնածանք ներշնչող է նրա անունը:+ ר [Ռեշ] 10  Եհովայի հանդեպ վախը իմաստություն ձեռք բերելու հիմքն է:*+ ש [Սին] Նրա հրահանգները կատարող բոլոր մարդիկ ունենում են խոր հասկացողություն:+ ת [Թավ] Նրան հավիտյան կտրվի գովաբանություն:

Ծանոթագրություններ

^ Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
^ Կամ՝ «հիմնավորված»:
^ Բռց.՝ «փրկագնեց»:
^ Բռց.՝ «իմաստության սկիզբն է»: