Սաղմոսներ 110։1-7

  • Մելքիսեդեկի նման թագավոր և քահանա

    • «Սկսիր իշխել թշնամիներիդ մեջ և նրանց ենթարկեցրու քո իշխանությանը» (2)

    • Պատրաստակամ երիտասարդները նման են ցողակաթիլների (3)

Դավթի երգը: 110  Եհովան ասաց իմ Տիրոջը. «Նստիր իմ աջ կողմում,+Մինչև քո թշնամիներին ոտքերիդ տակ դնեմ որպես պատվանդան»:+  2  Եհովան Սիոնից դուրս էլ կտարածի քո* իշխանությունը* Եվ կասի. «Սկսիր իշխել թշնամիներիդ մեջ և նրանց ենթարկեցրու քո իշխանությանը»:+  3  Այն օրը, երբ զորքդ պատերազմի առաջնորդես,Ժողովուրդը քո հետևից կգա պատրաստակամությամբ: Երիտասարդների բանակ ունես, որոնք ասես արշալույսին ծնված ցողակաթիլներ լինեն,Որ շողում են սրբությամբ ու վայելչությամբ:  4  Եհովան երդվել է և միտքը չի փոխի.* «Մելքիսեդեկի նման քահանա+ ես և քահանա կլինես հավիտյան»:+  5  Եհովան քո աջ կողմում կկանգնի,+Իր բարկության օրը նա թագավորներին կջախջախի:+  6  Նա ազգերի հանդեպ դատաստան կտեսնի,+Երկիրը դիակներով կլցնի,+Ահռելի երկրի* ղեկավարին կջախջախի:  7  Իր ճանապարհին նա* գետից ջուր կխմի,Ուստի գլուխը բարձր կպահի:

Ծանոթագրություններ

Խոսքը 1-ին համարում նշված Տիրոջ մասին է:
Բռց.՝ «քո զորության գավազանը»:
Կամ՝ «չի ափսոսա»:
Կամ՝ «Ամբողջ երկրի»:
Խոսքը 1-ին համարում նշված Տիրոջ մասին է: