Սաղմոսներ 11։1-7

  • Ապաստան գտնել Եհովայի մոտ

    • «Եհովան իր սուրբ տաճարում է» (4)

    • Աստված ատում է բռնություն սիրողին (5)

Նվագավարին: Դավթի երգը: 11  Եհովայի մոտ եմ ապաստան գտել:+ Ուրեմն ինչպե՞ս եք հանդգնում ասել. «Դեպի լեռները թռիր ինչպես մի թռչուն»:  2  Տես՝ ինչպես են անօրեններն իրենց աղեղը ճկումԵվ նետը աղեղի լարի վրա դնում,Որ ազնվասիրտ մարդկանց հարվածեն խավարում:  3  Երբ խարխլվում են հասարակության հիմնական արժեքները,*Ի՞նչ կարող են անել արդարները:  4  Եհովան իր սուրբ տաճարում է,+Եհովայի գահը երկնքում է:+ Նրա աչքերը տեսնում են,Մարդկանց ուշադիր զննում են:+  5  Եհովան քննում է թե՛ արդարին, թե՛ անօրենին.+ Նա* ատում է բռնություն սիրողին:+  6  Անօրենների համար ծուղակներ* է դնելու,Նրանց վրա կրակ ու ծծումբ+ է տեղալու,Նրանց բաժինը* տոթակեզ քամին է լինելու:  7  Եհովան արդար է,+ սիրում է արդար գործերը:+ Ազնվասիրտ մարդիկ կունենան նրա հավանությունը:*+

Ծանոթագրություններ

Կամ՝ «արդարադատության հիմքերը»:
Կամ՝ «Նրա հոգին», «Նա իր ողջ էությամբ»:
Կամ հնարավոր է՝ «այրվող ածուխներ»:
Բռց.՝ «բաժակի բաժինը»:
Բռց.՝ «կտեսնեն նրա երեսը»: