Սաղմոսներ 109։1-31
Նվագավարին: Դավթի երգը:
109 Ո՛վ Աստված, իմ գովքը քեզ է ուղղված,+ մի՛ լռիր,
2 Որովհետև անօրեններն ու խաբեբաները իմ դեմ են խոսում,Նրանք իմ մասին ստեր են ասում:+
3 Ամեն կողմից ինձ ատելությամբ լի խոսքեր են ուղղում,Առանց պատճառի ինձ վրա են հարձակվում:+
4 Ես սեր եմ ցույց տալիս, իսկ նրանք իմ դեմ են դուրս եկել,+Բայց ես շարունակում եմ աղոթել:
5 Իմ լավության դիմաց ինձ չարով են հատուցում+Եվ իմ սերը ատելությամբ են փոխադարձում:+
6 Թշնամուս անօրեն մարդու դատին հանձնիր,Թող մի հակառակորդ* նրա աջ կողմում կանգնի, որ նրան մեղադրի:
7 Դատվելիս թող նա մեղավոր ճանաչվի,Նրա աղոթքն անգամ թող մեղք համարվի:+
8 Թող նրա կյանքը կարճատև լինի,+Նրա պատասխանատվությունը* թող ուրիշը ստանձնի:+
9 Թող նրա զավակները անհայր մնան,Եվ նրա կինը այրիանա:
10 Թող նրա զավակները մուրացկանություն անեն,Թող դուրս գան իրենց ավերակ տնից, որ հաց փնտրեն:
11 Վաշխառուն թող բռնագրավի նրա ողջ ունեցվածքը,Եվ թող օտարները կողոպտեն նրա ունեցած-չունեցածը:
12 Թող նրա հանդեպ ոչ ոք բարություն* չդրսևորի,Նրա որբացած զավակների հանդեպ թող ոչ ոք գթասիրտ չլինի:
13 Թող նրա սերունդը չշարունակվի,+Թող գալիք սերնդի մեջ նրա անունն այլևս չհիշվի:
14 Նրա հայրերի հանցանքը թող Եհովան միշտ հիշի,+Եվ նրա մոր մեղքը թող նա չջնջի,
15 Թող Եհովան միշտ իր մտքում պահի նրանց արածները,Երկրի երեսից ջնջի նրանց հիշատակը:+
16 Չէ՞ որ թշնամիս բարություն* անելու մասին չէր մտածում,+Այլ շարունակ հալածում էր ճնշված, խեղճ ու վհատված մարդուն+Եվ նրա մահն էր փնտրում:+
17 Նա սիրում էր անիծել,Դրա համար էլ նրա վրա անեծք եկավ:
Նա չէր կամենում օրհնել,Դրա համար էլ ոչ մի օրհնություն չստացավ:
18 Նա անեծքով էր հանդերձավորված,Այն ջրի պես նրա ներսն էր լցված,Ձեթի պես նրա ոսկորների մեջ էր ներծծված:
19 Ուստի թող նրա անեծքը հագուստի պես նրան պարուրի,+Գոտու պես միշտ նրա վրա կապված լինի:
20 Ահա այսպես Եհովան կհատուցի ինձ հակառակվողներին,+Իմ դեմ չար բաներ խոսողներին:
21 Ո՛վ Գերիշխան Տեր Եհովա,Ինձ օգնության հասիր, որ փառավորվի քո անունը:+
Փրկիր ինձ, չէ՞ որ մեծ է քո հավատարիմ սերը:+
22 Խեղճ ու անօգնական եմ ես,+Խոցված է սիրտս:+
23 Անցնում-գնում եմ անհետացող ստվերի պես,Դեն եմ գցված մորեխի պես:
24 Ծոմ պահելուց ծնկներս թուլացել են,Այնպես եմ նիհարել, որ մեջս ուժ չի մնացել:
25 Դարձել եմ նրանց ծաղրուծանակի առարկան,+Ինձ տեսնելիս գլուխները շարժում են արհամարհական:+
26 Ո՛վ Եհովա, իմ Աստվա՛ծ, օգնության հասիր,Հավատարիմ սեր դրսևորիր ու ինձ փրկիր:
27 Թող նրանք իմանան, որ քո ձեռքով եմ փրկվել,Որ դու ես, ո՛վ Եհովա, դա արել:
28 Թող նրանք անիծեն,Բայց դու ինձ օրհնիր:
Երբ իմ դեմ դուրս գան, թող ամոթով մնան,Իսկ քո ծառան թող ուրախանա:
29 Թող ինձ հակառակվողները անարգանք հագնեն,Վերնազգեստի փոխարեն թող ամոթով ծածկվեն:+
30 Իմ բերանով ջերմեռանդորեն Եհովային կգովաբանեմ,Բազմաթիվ մարդկանց առաջ նրան կփառաբանեմ,+
31 Որովհետև նա կլինի խեղճին աջակից,*Որ նրան փրկի դատապարտողներից:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «մեղադրող»:
^ Այսինքն՝ վերակացուի պատասխանատվությունը:
^ Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
^ Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
^ Բռց.՝ «կկանգնի աղքատի աջ կողմում»: