Սաղմոսներ 108։1-13
Դավթի երգը:
108 Սիրտս նվիրված է քեզ,* ո՜վ Աստված:
Ես կնվագեմ ու երգ կերգեմ իմ ողջ էությամբ:+
2 Տավի՛ղ, զարթնի՛ր,Քնա՛ր, դո՛ւ էլ արթնացիր:+
Ես շուտ կզարթնեմ, որ լուսաբացը արթնացնեմ:
3 Ո՜վ Եհովա, ազգերի մեջ քեզ կփառաբանեմ,Ժողովուրդների մեջ քեզ կգովերգեմ,*
4 Քանի որ մեծ է քո հավատարիմ սերը, մինչև երկինք է հասնում,+Հավատարմությունդ մինչև ամպերն է ձգվում:
5 Ո՜վ Աստված, թող երկնքից վեր խոյանա քո մեծությունը,Թող ողջ երկրի վրա ցոլա քո փառքը:+
6 Պատասխանիր ինձ, քո զորավոր* ձեռքով փրկիր մեզ,Որ ազատվեն ծառաներդ, ում դու սիրում ես:+
7 Սուրբ Աստված ասել է.*
«Ես ուրախությամբ Սյուքեմը+ ժառանգություն կտամ, ում որ ուզեմ,Սոկքոթի+ հովիտը* կչափեմ ու կբաշխեմ:
8 Իմն է Գաղաադը,+ իմն է Մանասեն,Եփրեմը իմ սաղավարտն* է,+Հուդան իմ իշխանական գավազանն է:+
9 Իմ լվացվելու թասն է Մովաբը,+Եդոմի վրա կգցեմ իմ սանդալը,+Հաղթանակած կգոչեմ՝ նվաճելով փղշտացիների երկիրը»:+
10 Ուրեմն ո՞վ ինձ կօգնի, որ ամրացված քաղաքը նվաճեմ:
Ո՞վ ինձ կառաջնորդի, որ մինչև Եդոմ հասնեմ:+
11 Չէ՞ որ հենց դու, ո՛վ Աստված, դու, որ մերժել ես մեզ,Դու, մեր Աստվա՛ծ, որ այլևս մեր զորքերի հետ չես:+
12 Օգնիր մեզ մեր նեղության մեջ.+
Անիմաստ է մարդուց փրկություն սպասել:+
13 Աստված է մեզ զորացնելու,+Նա է մեր թշնամիներին կոխկրտելու:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «Սիրտս հաստատակամ է»:
^ Կամ՝ «նվագակցությամբ կգովերգեմ»:
^ Բռց.՝ «աջ»:
^ Կամ՝ «հարթավայրը»:
^ Կամ հնարավոր է՝ «Աստված ասել է իր սուրբ վայրում»:
^ Բռց.՝ «ամրոցը»: