Սաղմոսներ 105։1-45
-
Գործեր, որ Եհովան հավատարմությամբ արել է իր ժողովրդի համար
105 Շնորհակալություն հայտնեք Եհովային,+ կանչեք նրա անունը,Ժողովուրդների մեջ հռչակեք նրա գործերը:+
2 Գովերգեք* նրան, երգով փառաբանեք,Նրա բոլոր զարմանահրաշ գործերի մասին խորհեք:*+
3 Պարծեցեք նրա սուրբ անվամբ:+
Թող Եհովային ապավինողների* սիրտը լցվի ուրախությամբ:+
4 Ձեր հայացքն ուղղեք* Եհովային+ և նրանից զորություն խնդրեք,Շարունակ նրա հավանությունը* փնտրեք:
5 Հիշեք նրա զարմանահրաշ գործերը,Նրա հրաշքներն ու ազդարարած դատավճիռները,+
6 Ո՛վ նրա ծառա Աբրահամի սերունդներ,+Հակոբի՛ որդիներ, նրա ընտրյալնե՛ր:+
7 Նա Եհովան է՝ մեր Աստվածը:+
Ողջ երկրում իրագործվում են նրա դատավճիռները:+
8 Նա հավիտյան հիշում է իր ուխտը,+Մինչև հազարերորդ սերունդը չի մոռանում իր խոստումը՝+
9 Աբրահամի հետ իր կապած ուխտը,+Իսահակին տված երդումը,+
10 Որը օրենք դարձրեց Հակոբի համար,Հավիտենական ուխտ՝ Իսրայելի համար՝
11 Ասելով. «Քանանի երկիրը քեզ եմ տալու+Որպես քեզ բաժին ընկած ժառանգություն»:+
12 Նա ասաց դա այն ժամանակ, երբ նրանք սակավաթիվ էին,+Այո՛, շատ քիչ էին և այդ երկրում պանդուխտ էին:+
13 Նրանք երկրից երկիր էին գնումԵվ թագավորությունից՝ թագավորություն:+
14 Նա ոչ մեկի թույլ չէր տալիս, որ ճնշեն նրանց,+Թագավորների էր նախատում հանուն նրանց՝+
15 Ասելով. «Իմ օծյալներին մի՛ դիպեք,Իմ մարգարեներին չարիք մի՛ արեք»:+
16 Նա երկրի վրա սով բերեց,+Նրանց հացի պաշարը ոչնչացրեց:*
17 Իր ժողովրդից առաջ մարդ ուղարկեց՝Հովսեփին, ով ստրկության վաճառվեց:+
18 Ոտնաշղթաներով նրա ոտքերը կապեցին,+Պարանոցին երկաթե կապանք դրեցին,
19 Մինչև որ ասվածը կատարվեց:+
Եհովայի խոսքն էր, որ նրան զտեց:
20 Թագավորը նրան ազատելու հրաման տվեց,+Ժողովուրդների տիրակալը նրան ազատ արձակեց:
21 Թագավորը նրան իր տան վրա տեր կարգեցԵվ իր ողջ ունեցվածքը նրա վերահսկողությանը հանձնեց,+
22 Որ իր իշխանների վրա լիակատար իշխանություն բանեցնիԵվ իր ավագանուն իմաստություն սովորեցնի:+
23 Հետո Իսրայելը Եգիպտոս եկավ,+Հակոբը Քամի երկրում պանդուխտ դարձավ:
24 Աստված իր ժողովրդին շատ զավակներ պարգևեց,+Նրանց իրենց թշնամիներից զորեղ դարձրեց:+
25 Նա թողեց, որ այդ թշնամիներն իր ժողովրդին ատեն,Որ իր ծառաների դեմ դավ նյութեն:+
26 Նա ուղարկեց իր ծառա Մովսեսին+Եվ նրան ուղեկցելու համար ընտրեց Ահարոնին:+
27 Իր ուժով նրանք զորավոր բաներ նրանց* ցույց տվեցին,Քամի երկրում հրաշքներ գործեցին:+
28 Աստված խավար ուղարկեց, ու երկիրը մթնեց:+
Նրանք* հնազանդվում էին նրա խոսքերին:
29 Եգիպտոսի ջրերը արյան վերածեցՈւ նրանց ձկներին ոչնչացրեց:+
30 Գորտերով լցվեց երկիրը,+Զերծ չմնացին անգամ թագավորական սենյակները:
31 Նրա հրամանով խայթող ճանճերը վրա տվեցին երկրին,Նրանց բոլոր տարածքները մժեղներով լցվեցին:+
32 Անձրևը կարկուտ դարձրեցԵվ երկիրը կայծակով* պատուհասեց:+
33 Ջարդեց խաղողի վազերն ու թզենիները,Կոտրեց երկրի բոլոր ծառերը:
34 Հրամայեց, որ մորեխներ ներխուժեն,Անթիվ-անհամար մատղաշ մորեխներ:+
35 Դրանք խժռեցին ողջ բուսականությունը,Ոչնչացրին երկրի բերքը:
36 Հետո նա սպանեց նրանց բոլոր առաջնեկներին՝+Նրանց առնականության* առաջին պտուղներին:
37 Դուրս բերեց իր ժողովրդին՝ արծաթն ու ոսկին ձեռքներին:+
Նրանց ցեղերի մեջ տկար մարդ չկար:
38 Եգիպտոսն ուրախ էր, երբ Իսրայելը հեռանում էր,Որովհետև նրանց ահից սարսափել էր:+
39 Աստված ամպով նրանց պատնեշեց+
Եվ գիշերը կրակով լուսավորեց:+
40 Լորեր ուղարկեց նրանց խնդրանքով:+
Նրանց կուշտ կերակրում էր երկնային հացով:+
41 Ժայռը ճեղքեց, և ջրեր բխեցին,+Գետի պես՝ անապատով հոսեցին:+
42 Իր ծառա Աբրահամին տված սուրբ խոստումը նա չէր մոռացել:+
43 Ուստի դուրս հանեց իր ժողովրդին, որը ուրախության մեջ էր,+Իր ընտրյալներին, որոնք ցնծագին աղաղակում էին:
44 Նրանց տվեց ուրիշ ազգերի երկրները,+Եվ նրանք ժառանգեցին ժողովուրդների ծանր աշխատանքի արդյունքը:+
45 Նա դա արեց, որ իր կանոնները պահեն+Եվ իր օրենքներին հնազանդվեն:
Գովաբանե՛ք Յահին:*
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «Նվագակցությամբ գովերգեք»:
^ Կամ հնարավոր է՝ «խոսեք»:
^ Բռց.՝ «Եհովային փնտրողների»:
^ Բռց.՝ «Փնտրեք»:
^ Բռց.՝ «երեսը»:
^ Բռց.՝ «Կոտրեց հացի ամեն մի ձող»: Հավանաբար, խոսքը այն ձողերի մասին է, որոնցից օղակաձև հացեր էին կախում դրանք պահեստավորելու համար:
^ Ըստ ամենայնի, խոսքը եգիպտացիների մասին է:
^ Հնարավոր է՝ Մովսեսն ու Ահարոնը:
^ Կամ՝ «բոցավառ կրակով»:
^ Կամ՝ «վերարտադրողական կարողության»:
^ Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է: