Սաղմոսներ 10։1-18

  • Եհովան անօգնականներին օգնողն է

    • Անօրենները գոռոզամտորեն մտածում են, որ Աստված չկա (4)

    • Անօգնական մարդիկ Եհովային են դիմում օգնության (14)

    • «Եհովան Թագավոր է հավիտյանս հավիտենից» (16)

ל [Լամեդ]* 10  Ո՜վ Եհովա, ինչո՞ւ ես հեռու մնում,Մեր նեղության օրը ինչո՞ւ ես թաքնվում:+   Անօրենը հանդգնորեն հետապնդում է անօգնականին,+Բայց նա զոհ կդառնա իր իսկ նյութած դավերին:+   Անօրենը պարծենում է իր եսասիրական ցանկություններով,+Գովաբանում է ագահին:* נ [Նուն]Նա անարգում է Եհովային:   Անօրենը գոռոզամիտ է, Աստծուն չի փնտրում: «Աստված չկա»,– այսպես է միշտ մտածում:+   Նա բարգավաճում է իր գործերում:+ Բայց օրենքներիդ, ո՛վ Աստված, իր խելքը չի հասնում:+ Նա ծաղրում է իր բոլոր թշնամիներին   Եվ մտքում ասում. «Ոչ ոք ինձ վայր չի գցի,Սերունդներ էլ անցնեն, երբեք աղետ չեմ տեսնի»:+ פ [Պե]   Նրա բերանը լի է անեծքով, ստով ու սպառնալիքով,+Նրա լեզուն աղետ է բերում ու ցավ պատճառում:+   Գյուղերի մոտ նա դարան է մտնում,Իր թաքստոցից անմեղին սպանում:+ ע [Ային] Նրա աչքերը խեղճ զոհ են փնտրում:+   Դարանամուտ է լինում, ինչպես առյուծը՝ որջում,*+Սպասում է, որ բռնի անպաշտպան մարդուն,Անօգնականին իր ցանցն է գցում:+ 10  Ջախջախված ու տապալված է զոհը: Անօրենի ճանկն են ընկնում թշվառները: 11  Նա իր մտքում ասում է. «Աստված իմ արածները չի հիշում:+ Երեսը շրջել է ու ոչինչ չի նկատում»:+ ק [Կոֆ] 12  Վեր կաց, Եհո՛վա,+ ձեռքդ մեկնիր, ո՛վ Աստված,+Մի՛ մոռացիր անօգնական մարդկանց:+ 13  Ինչո՞ւ է անօրենն անհարգալից վերաբերվում Աստծուն: «Դու հաշիվ չես պահանջի ինձնից»,– ասում է նա իր մտքում: ר [Ռեշ] 14  Բայց վիշտն ու ցավը քո աչքից չեն վրիպում,Տեսնում ես ամեն ինչ ու քայլեր ձեռնարկում:+ Դժբախտ զոհը քո օգնությանն է դիմում,+Որբի* համար օգնական ես դառնում:+ ש [Շին] 15  Կոտրիր անօրենի ու չարագործի բազուկը,+Որ ինչքան էլ փնտրես, նրա չար գործերն այլևս չգտնես: 16  Եհովան Թագավոր է հավիտյանս հավիտենից:+ Ազգերը* բնաջնջվել են երկրի երեսից:+ ת [Տավ] 17  Բայց հեզերի խնդրանքին, ո՜վ Եհովա, դու ականջ կդնես,+Նրանց կսրտապնդես+ և ուշադիր կլսես:+ 18  Արդարություն կհաստատես հօգուտ որբի և ընկճվածի,+Որ ոչ մի մահկանացու հողեղեն մարդ այլևս նրանց չվախեցնի:+

Ծանոթագրություններ

Հուն. «Յոթանասնից»-ում, լատ. «Վուլգատայում» և աստվածաշնչյան այլ թարգմանություններում այս և նախորդ սաղմոսները մեկ ամբողջություն են կազմում:
Կամ հնարավոր է՝ «Ագահը գովաբանում է ինքն իրեն»:
Կամ՝ «մացառուտում»:
Կամ՝ «Անհայր երեխայի»:
Այսինքն՝ Եհովային չպաշտող ազգերը: