Սաղմոսներ 1։1-6

  • Երկու իրար հակադիր ճանապարհներ

    • Աստծու օրենքը կարդալը երջանկություն է բերում (2)

    • Արդարները նման են պտղաբեր ծառի (3)

    • Անօրենները նման են մղեղի, որը քամին քշում-տանում է (4)

1  Երջանիկ է նա, ով անօրենների խորհրդին չի հետևում,Մեղսագործների ճանապարհին ոտք չի դնում+Եվ ծաղրողների հետ չի նստում,+  2  Այլ Եհովայի օրենքից է ուրախություն ստանում,+Գիշեր-ցերեկ նրա օրենքն է կիսաձայն կարդում:*+  3  Նա նման կլինի առվակների մոտ տնկված ծառի,Որը պտուղ է տալիս իր ժամանակին,Որի տերևները երբեք չեն թառամում: Ինչ էլ այդ մարդն անի, կհաջողվի:+  4  Նույնը չես ասի անօրենների մասին. Նրանք նման են մղեղի,* որը քշում-տանում է քամին:  5  Դրա համար էլ անօրենները կդատվեն ու արդար չեն համարվի,+Մեղսագործները արդարների* ժողովում չեն գտնվի:+  6  Եհովան հավանում է* արդարների ուղին,+Բայց վերջ կդնի անօրենների ճանապարհներին:+

Ծանոթագրություններ

^ Կամ՝ «նրա օրենքի շուրջ է խորհրդածում»:
^ Այսինքն՝ հացահատիկի թեփի:
^ Կամ՝ «ճիշտն անողների»:
^ Բռց.՝ «գիտի»: