Նաում 3։1-19
3 Վա՜յ արյունահեղ քաղաքին:
Նա լի է խաբեությամբ ու թալանով,Երբեք առանց որսի չի մնում:
2 Լսվում է մտրակի հարվածի ձայնը, անիվների դղրդյունը:
Սուրում է նժույգը, և կառքը կատաղի առաջ է ընթանում:
3 Ձիավորներ, փայլատակող սրեր, շողշողուն նիզակներ,Բազմաթիվ սպանվածներ, դիակների կույտեր...
Անթիվ են դիակները:
Մեռածների մարմիններին դեմ առնելով՝ մարդիկ ընկնում են դրանց վրա:
4 Այս ամենի պատճառն այն է, որ այդ մարմնավաճառի մարմնավաճառությունը սահման չունի:
Նա գրավիչ է ու հմայիչ, կախարդությունների տիրուհի է.
Նա իր մարմնավաճառությամբ որոգայթն է գցում ազգերին և իր կախարդությամբ՝ տոհմերին:
5 «Այժմ լսիր. ես քո* դեմ եմ,– ասում է Զորքերի տեր Եհովան,+–Հագուստիդ փեշերը մինչև երեսդ կբարձրացնեմՈւ այնպես կանեմ, որ ազգերը տեսնեն քո մերկությունը,Եվ թագավորությունները՝ քո խայտառակությունը:
6 Ես կեղտ կշպրտեմ քեզ վրա,Քեզ արհամարհելի կդարձնեմ և ի ցույց կդնեմ:+
7 Ով որ տեսնի քեզ, կփախչի+ ու կասի.
«Նինվեն ավերվե՜լ է: Ո՞վ կկարեկցի նրան»:
Որտեղի՞ց քեզ մխիթարողներ գտնեմ:
8 Մի՞թե դու Նով-Ամոնից* լավն ես,+ որը բազմել էր Նեղոսի ջրանցքների մոտ:+
Նա շրջապատված էր ջրերով.
Ծովը նրա հարստությունն էր, պարիսպ էր նրա համար:
9 Եթովպիան նրա անսահման զորության աղբյուրն էր, ինչպես և Եգիպտոսը:
Փութն+ ու լիբիացիները նրա* օգնականներն էին:+
10 Բայց նույնիսկ նա արտաքսվեց, գերության տարվեց:+
Նրա երեխաները դաժանորեն սպանվեցին ամեն մի փողոցի անկյունում:
Նրա պատվավոր մարդկանց համար վիճակ* գցեցին,Եվ նրա բոլոր մեծամեծները շղթաներով կապվեցին:
11 Դու* նույնպես կհարբես+ ու կթաքնվես:
Քո թշնամուց պաշտպանվելու համար ապաստարան կփնտրես:
12 Քո բոլոր ամրությունները նման են վաղահաս պտուղներով թզենիների,Որոնք եթե թափ տրվեն, թզերը կընկնեն խժռողների բերանը:
13 Նայիր քո զորքերի՛ն. նրանք կանանց պես են:
Երկրիդ դարպասները լայն կբացվեն թշնամիներիդ առաջ,Կրակը կլափի քո դարպասների նիգերը:*
14 Ջուր հանիր քեզ համար և պատրաստվիր պաշարմանը,+Անառիկ դարձրու քո ամրությունները,Մտիր ցեխը, տրորիր կավըԵվ պատրաստ պահիր աղյուսի կաղապարը:
15 Բայց, միևնույն է, կրակը կլափի քեզ,Սուրը բնաջինջ կանի,+Դրանք կխժռեն քեզ, ինչպես մորեխի թրթուրները:+
Մորեխի թրթուրների պես շատացիր,Այո՛, մորեխների պես բազմաքանակ դարձիր:
16 Քո առևտրականներին երկնքի աստղերից էլ շատ ես դարձրել:
Մորեխի թրթուրները պատռում են իրենց մաշկը և թռչում:
17 Քո պահապանները մորեխի նման են,Եվ քո զորապետները՝ մորեխի երամի:
Ցուրտ օրը նրանք ճամբար են դնում քարե փարախների պատերի ծերպերում,Բայց հենց որ արևը շողում է, թռչում գնում են,Եվ ոչ ոք չի իմանում նրանց տեղը:
18 Հովիվներդ նիրհում են, ո՛վ Ասորեստանի թագավոր,Ազնվականներդ անհոգ մնում են իրենց բնակատեղերում:
Ժողովուրդդ ցիրուցան է եղել լեռների վրա,Եվ մեկը չկա, որ հավաքի նրանց:+
19 Քո աղետալի վիճակին թեթևացում չկա, քո վերքն անբուժելի է:
Բոլոր նրանք, ովքեր կլսեն քո մասին, ծափ կտան,+Որովհետև մի՞թե կա մեկը, որ չի տառապել քո անվերջանալի դաժանությունից»:+
Ծանոթագրություններ
^ Այսինքն՝ Նինվեի:
^ Այսինքն՝ Թեբեից (հին եգիպտական քաղաք):
^ Բռց.՝ «քո»:
^ Այսինքն՝ Նինվեն:
^ Փայտե կամ երկաթե ձող՝ դռան հետևից գցելու և այն փակելու համար: