Նաում 2։1-13
2 Ցիրուցան անողը քո* դեմ է դուրս եկել:+
Հսկի՛ր պարիսպները,Ուշադի՛ր նայիր ճանապարհին,Կազմ-պատրա՛ստ եղիր* և լարի՛ր ուժերդ:
2 Եհովան վերականգնելու է Հակոբի վեհությունը,*Ինչպես նաև Իսրայելի վեհությունը,Քանի որ թշնամին ավերել է նրանց* երկիրը+Եվ փչացրել նրանց շիվերը:
3 Նրա զորեղ մարդկանց վահանները կարմիր են ներկված,Նրա ռազմիկները մուգ կարմիր են հագել:
Պատերազմի պատրաստվելու օրըՆրա մարտակառքերի երկաթյա հարդարանքը կրակի պես փայլում է,Ճոճվում են գիհու փայտից պատրաստված նիզակները:
4 Մարտակառքերը մոլեգնած սուրում են փողոցներով,Մեծ արագությամբ անցնում-դառնում են հրապարակներով,Փայլում են վառվող ջահերի նման, կայծակի պես սլանում են:
5 Նա* կհավաքի իր հզոր ռազմիկներին:
Առաջ շարժվելիս նրանք կսայթաքեն:
Նրանք կշտապեն դեպի քաղաքի պարիսպըԵվ պատնեշ կկանգնեցնեն:
6 Գետերի դարպասները կբացվեն,Ու պալատը փուլ կգա:*
7 Վճիռը կայացվել է.
Նա մերկացվել է, գերության է տարվել:
Նրա աղախինները կուրծք են ծեծում,Հեծեծում են, աղավնիների պես՝ մնչում:
8 Իր գոյության օրերից ի վեր Նինվեն+ ջրերի ավազանի պես էր,Բայց հիմա մարդիկ փախչում են:
Նրանց ձայն են տալիս՝ «Կանգնե՛ք, կանգնե՛ք»,Բայց ոչ ոք չի շրջվում:+
9 Արծա՛թ թալանեք, ոսկի՛ թալանեք:
Գանձերն անսպառ են,Ամեն տեսակ թանկարժեք բաների լիություն է:
10 Քաղաքը դատարկվել, ամայացել ու անմարդաբնակ է դարձել:+
Վախից նրանց սրտերը նվաղել են, ծնկները ծալվում են, մեջքները՝ դողում:
Բոլորի երեսները տագնապից գունատվել են:
11 Ո՞ւր է առյուծների* որջը,+ որտեղ կերակրվում էին երիտասարդ առյուծները,Որտեղից առյուծը դուրս էր գալիս իր կորյունի հետ,Եվ նրանց վախեցնող չկար:
12 Առյուծը բավականաչափ որս էր պատառոտում իր ձագերի համարՈւ խեղդում իր էգ առյուծների համար:
Իր որջը նա լցնում էր որսով,Իր բույնը՝ պատառոտված կենդանիներով:
13 «Ես քո դեմ եմ,– ասում է Զորքերի տեր Եհովան,+–Ամբողջությամբ կայրեմ* քո մարտակառքերը,+Եվ սուրը կխժռի քո երիտասարդ առյուծներին:
Դու այլևս որս չես անի երկրի վրա,*Եվ պատգամաբերներիդ ձայնը այլևս չի լսվի»:+
Ծանոթագրություններ
^ Այսինքն՝ Նինվեի:
^ Կամ՝ «Ամրացրո՛ւ մեջքդ»:
^ Կամ՝ «հպարտությունը»:
^ Այսինքն՝ Իսրայելի:
^ Հավանաբար, խոսքը Ասորեստանի թագավորի մասին է:
^ Կամ՝ «կհալչի»:
^ Առյուծը Նինվեի ազգային խորհրդանիշներից մեկն էր:
^ Բռց.՝ «Ծխի մեջ կայրեմ»:
^ Բռց.՝ «Երկրի վրայից կկտրեմ քո որսը»: