Միքիա 6։1-16
6 Լսե՛ք, խնդրեմ, թե ինչ է ասում Եհովան:
Վե՛ր կացեք, եկե՛ք դատի ու ներկայացրե՛ք ձեր փաստարկները լեռների առաջ:
Թող բլուրները լսեն ձեր ձայնը:+
2 Ո՛վ լեռներ և երկրի հաստատուն հիմքեր,+Լսե՛ք Եհովայի փաստարկները.
Եհովան դատ ունի իր ժողովրդի դեմ,Իսրայելի հետ է նրա դատավեճը:+
3 «Իմ ժողովո՛ւրդ, քեզ ի՞նչ եմ արել:
Ինչո՞վ եմ այդպես հոգնեցրել քեզ:+ Վկայի՛ր իմ դեմ:
4 Ես հանեցի քեզ Եգիպտոսից,+Փրկագնելով դուրս բերեցի ստրկության երկրից:+
Քեզ առաջնորդություն տալու համարՄովսեսին, Ահարոնին ու Մարիամին+ ուղարկեցի:
5 Ո՛վ իմ ժողովուրդ, խնդրում եմ, հիշի՛ր, թե Մովաբի թագավոր Բաղակը ինչ ծրագրեց,+Եվ թե ի պատասխան՝ ինչ դուրս եկավ Բեորի որդի Բաղաամի բերանից:+
Հիշի՛ր, թե ինչեր եղան Սատիմից+ մինչև Գաղգաղա+ ընկած ճանապարհին,Որպեսզի հասկանաս, որ իմ գործերը՝ Եհովայի գործերը, արդար են»:
6 Ինչո՞վ գամ Եհովայի առաջ,Ի՞նչ բերեմ, երբ գալիս եմ խոնարհվելու երկնքում բնակվող Աստծու առաջ.
Ողջակեզներո՞վ գամ, մեկ տարեկան հորթերո՞վ:+
7 Մի՞թե Եհովային հաճելի կլինեն հազարավոր խոյերը,*Յուղի բյուրավոր գետերը:+
Գուցե իմ առաջնեկ որդո՞ւն տամ նրա դեմ գործած հանցանքիս դիմաց,Իմ զավակի՞ն զոհ բերեմ մեղքս քավելու համար:+
8 Եհովան ասել է քեզ, ո՛վ մարդ, թե ինչն է լավ:
Նա ի՞նչ է պահանջում քեզանից.
Միայն որ արդարությամբ վարվես,*+ սիրես հավատարմությունը*+Եվ համեստորեն քայլես+ քո Աստծու հետ:*+
9 Եհովան ձայն է տալիս քաղաքին:
Ով իմաստուն է, ակնածանքով կվերաբերվի նրա* անվանը:
Լսե՛ք, թե ինչ պատիժ է գալիս ձեզ վրա,Լսե՛ք պատիժը սահմանողին:+
10 Անօրենի տանը դեռ կա՞ն խարդախությամբ ձեռք բերված գանձեր,Արդուի* սխալ չափ, որ գարշելի է Աստծու համար:
11 Մի՞թե խաբող կշեռք ունեցողըԿամ իր պայուսակում խարդախ կշռաքարեր պահողըԿարող է մաքուր* լինել Աստծու աչքին:+
12 Այս քաղաքի հարուստները աջ ու ձախ կեղեքում են մարդկանց,Նրա բնակիչները սուտ են խոսում,+Եվ նրանց բերանում խաբեբա լեզու կա:+
13 «Ուստի ես հարվածներ կհասցնեմ ձեզ ու կխոցեմ.+
Դուք թշվառ վիճակում կհայտնվեք ձեր մեղքերի պատճառով:
14 Կուտեք, բայց չեք կշտանա,Ձեր փորը դատարկ կմնա:+
Ձեր ունեցվածքը կտանեք, որ ապահով պահեք,Բայց չեք կարողանա անփորձանք տեղ հասցնել:
Ինչն էլ որ տեղ հասցնեք, թշնամու ձեռքը կտամ:
15 Դուք սերմ կցանեք, բայց ոչինչ չեք հնձի:
Ձիթապտուղ կտրորեք, բայց յուղից չեք օգտվի:
Խաղող կճմլեք, բայց գինի չեք խմի:+
16 Դուք վարվում եք Ամրիի դրած կանոնների համաձայնԵվ անում եք նույն բաները, ինչ Աքաաբի տունն էր անում:+
Դուք գնում եք նրանց բռնած ուղով:
Դրա համար էլ զարհուրելի տեսարան կդարձնեմ ձեզ.
Մարդիկ կսուլեն՝* նայելով այս քաղաքի բնակիչներին,+Եվ դուք ժողովուրդների ծաղրի առարկան կդառնաք»:+
Ծանոթագրություններ
^ Այսինքն՝ արու ոչխարները:
^ Կամ՝ «համեստորեն ապրես քո Աստծու կամքի համաձայն»:
^ Կամ՝ «թանկ համարես բարությունը», «սիրես հավատարմորեն»: Բռց.՝ «սիրես հավատարիմ սերը»:
^ Կամ՝ «արդար լինես»:
^ Բռց.՝ «քո»:
^ Տես հավելված Բ14:
^ Կամ՝ «անմեղ»:
^ Ըստ ամենայնի, սա ծաղր կամ զարմանք արտահայտելու նշան է: