Միքիա 5։1-15
5 Ո՛վ դուստր,* որ հարձակման ես ենթարկվել,Հիմա դու կտրվածքներ ես անում քեզ վրա:
Մենք պաշարված ենք:+
Գավազանով նրանք զարկում են Իսրայելի դատավորի այտին:+
2 «Դու, ո՛վ Բեթլեհեմ Եփրաթա,+Թեև շատ փոքր ես, որ Հուդայի քաղաքների* մեջ լինես,Սակայն քեզանից դուրս կգա նա, ով Իսրայելում ինձ համար իշխան կլինի,+Ում ծագումը հնագույն ժամանակներից է՝ վաղեմի օրերից»:
3 Աստված իր ժողովրդին թշնամիների ձեռքը կհանձնի,Մինչև որ ծննդկան կինը* ծննդաբերի:
Եվ իշխանի մնացած եղբայրները կվերադառնան Իսրայելի ժողովրդի մոտ:
4 Նա կկանգնի ու կհովվի ժողովրդին Եհովայի ուժով,+Իր Աստված Եհովայի իշխանությամբ, ով մեծափառ անուն ունի:
Նրանք ապահով կբնակվեն,+Որովհետև այդ ժամանակ նրա իշխանությունը կտարածվի մինչև երկրի ծայրերը:+
5 Նա խաղաղություն կբերի:+
Իսկ եթե ասորեստանցին մտնի մեր երկիր ու ջախջախի մեր ամուր աշտարակները,+Մարդկանց միջից մենք յոթ հովիվ, այո՛, ութ իշխան* կկանգնեցնենք նրա դեմ:
6 Նրանք սուր կբարձրացնեն* Ասորեստանի վրա,+Կհարվածեն Նեբրովթի+ երկրին դրա սահմանների* մոտ:
Երբ ասորեստանցին ներխուժի մեր երկիր ու ոտնակոխ անի մեր տարածքները,+Իշխանը կփրկի մեզ նրանից:
7 Հակոբի տնից ողջ մնացածներըՇատ ժողովուրդների մեջ կլինեն ասես ցող, որ Եհովան է տալիս,Ասես հորդառատ անձրև, որ թափվում է բույսերի վրա,Ցող ու անձրև, որոնք մարդուց կախում չունեն,Որոնց հույսը մարդկանց որդիների վրա չէ:
8 Հակոբի տնից ողջ մնացածներըԲազում ազգերի՝ շատ ժողովուրդների մեջԿլինեն ինչպես առյուծ անտառի գազանների մեջ,Ինչպես հզոր առյուծ ոչխարների հոտերի մեջ,Որ հարձակվում ու պատառոտում է,Եվ որից ազատող չի լինում:
9 Նրանց ձեռքը հաղթական վեր կբարձրանա ընդդեմ իրենց հակառակորդների,Եվ նրանց բոլոր թշնամիները բնաջինջ կլինեն:
10 «Այդ օրը,– ասում է Եհովան,–Ես կվերացնեմ ձեր ձիերը, կոչնչացնեմ ձեր կառքերը:
11 Կավերեմ ձեր երկրի քաղաքներըԵվ կքանդեմ ձեր բոլոր ամրությունները:
12 Վերջ կտամ կախարդությանը, որով զբաղվում եք,Եվ այլևս ձեր մեջ մոգությամբ զբաղվող չի լինի:+
13 Ես բնաջինջ կանեմ ձեր քանդակված կուռքերն ու սյուները,Եվ դուք այլևս չեք խոնարհվի ձեր ձեռքի գործերի առաջ:+
14 Արմատախիլ կանեմ ձեր սուրբ ձողերը*+Եվ կավերեմ ձեր քաղաքները:
15 Իսկ ազգերից, որոնք չհնազանդվեցին ինձ,Ես վրեժխնդիր կլինեմ բարկությամբ ու ցասումով»:
Ծանոթագրություններ
^ Սա պոետիկ արտահայտություն է և հիմնականում վերաբերում է Սիոնին կամ դրա բնակիչներին:
^ Կամ՝ «տոհմերի»: Բռց.՝ «հազարավորների»:
^ Ըստ ամենայնի, վերաբերում է Սիոնին:
^ Կամ՝ «առաջնորդ»:
^ Բռց.՝ «սրով կհովվեն»:
^ Բռց.՝ «մուտքերի»:
^ Բառարանում տես «Սուրբ ձող»: