Միքիա 3։1-12
3 Ես ասացի. «Լսե՛ք, խնդրեմ, ո՛վ Հակոբի տան գլխավորներՈւ Իսրայելի տան իշխաններ:+
Չէ՞ որ դո՛ւք պետք է իմանաք, թե ինչն է արդար:
2 Մինչդեռ դուք ատում եք բարին+ և սիրում եք չարը:+
Մաշկում եք իմ ժողովրդին և պոկում եք միսը նրա ոսկորներից:+
3 Ուտում եք ժողովրդիս միսը,+Քերթում նրա կաշին,Կոտրում եք նրա ոսկորները և կտոր-կտոր եք անում նրան,+Ինչպես միսն ու ոսկորը, որ պետք է եփվեն կաթսայի մեջ:
4 Երբ դուք օգնության կանչեք Եհովային,Նա չի պատասխանի,Նա ձեզանից երես կթեքի+Ձեր չար գործերի պատճառով:+
5 Ահա թե ինչ է ասում Եհովան այն մարգարեների մասին, որոնք մոլորեցնում են իմ ժողովրդին,+Որոնք խաղաղություն են ավետում,+ երբ իրենց ծամելու մի բան են տալիս,*+Եվ պատերազմ են հայտարարում* նրան, ով իրենց բերանը ոչինչ չի դնում:
6 «Խավարը կպատի ձեզ, ասես գիշեր է,+ և տեսիլք չեք տեսնի,+Մթության մեջ կլինեք և ոչինչ չեք գուշակի,Ձեր արևը կխավարի, ո՛վ մարգարեներ,Ցերեկը գիշեր կդառնա ձեզ համար:+
7 Տեսիլք տեսնողները* կամաչեն,+Գուշակություն անողները հուսախաբ կլինեն:
Նրանք բոլորը ստիպված կլինեն ամոթից ծածկել իրենց բերանը,*Քանի որ ես նրանց պատասխան չեմ տա»»:
8 Իսկ ինձ Եհովայի ոգին լցնում է զորությամբԵվ օգնում է գործել արդարությամբ ու քաջությամբ,Որ Հակոբի երեսին ասեմ իր հանցանքները և Իսրայելին՝ իր մեղքերը:
9 Լսե՛ք, խնդրեմ, ո՛վ Հակոբի տան գլխավորներԵվ Իսրայելի տան իշխաններ,+Որ գարշում եք արդարությունից և ծռում եք այն ամենը, ինչ ուղիղ է,+
10 Որ արյունով եք շինում Սիոնը,Անարդարությամբ եք կառուցում Երուսաղեմը:+
11 Նրա գլխավորները կաշառքով են դատում,+Քահանաները վարձով են սովորեցնում,+Մարգարեները փողով* են գուշակություն անում,+Բայց միևնույն ժամանակ իրենց հույսը Եհովայի վրա են դնում՝* ասելով.
«Չէ՞ որ Եհովան մեզ հետ է.+
Ոչ մի աղետ էլ չի գա մեր գլխին»:+
12 Ուստի ձեր պատճառովՍիոնը արտի պես կհերկվի,Երուսաղեմը ավերակների կույտ կդառնա,+Իսկ այն լեռը, որտեղ Աստծու տունն է,* անտառով կծածկվի:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «կծում են իրենց ատամներով»:
^ Բռց.՝ «սրբագործում»: Բառարանում տես «Սրբագործել»:
^ Կամ՝ «բեղերը»:
^ Կամ՝ «հավաստիացնում են, թե իբր իրենց հույսը Եհովայի վրա են դնում»:
^ Կամ՝ «արծաթով»:
^ Կամ՝ «տաճարի բարձունքը»: